Վիլհելմ Հաուֆ. «Փոքրիկ Մուքը» (1826 թ. համառոտ)

Wilhelm Hauf

Իմ հայրենի Նիկե քաղաքում ապրում էր մի մարդ, որինկոչում էին Փոքրիկ Մուք։ Երեխա էի, բայց շատ լավ եմհիշում նրան, մանավանդ, որ մի անգամ նրապատճառով հորիցս լավ ծեծ կերա։ Այդ ժամանակփոքրիկ Մուքը ծեր էր։ Ծիծաղելի տեսք ուներ՝ կարճահասակ, մեծագլուխ։ Ես ու ընկերներս սիրումէինք ծաղրել նրան: Մի օր թզուկը բողոքում է հորս: Եվ հայսր ինձ պատմեց նրա պատմությունը:

Մուքի հայրն ապրում էր Նիկեում և հարգարժան մարդէր։ Մուքին չէր սիրում ու ոչինչ չէր սովորեցնում, որովհետև սա թզուկ էր։ Երբ հայրը մեռնում է, հոր ազգականները տանից հանում են Մուքին և նա դառնում է թափառական: Հայտնվում է օտար քաղաքում, որտեղ աշխատանքի է անցնում կատուների սիրահար մի պառավի մոտ: Ահավզի խանումը (այդպես էին կոչումպառավին) 6 կատու ուներ։ Ամեն առավոտ Մուքը սանրում էր այդ կատուներին ևապա օծում թանկագին օծանելիքով, ճաշին ուտելիք մատուցում, իսկ երեկոյանքնացնում: Բացի կատուներից կային նաև 4 շներ։ Մուքը նրանց էլ էր խնամում,բայց շներն ավելի քիչ էին չարչարում նրան, քան կատուները։ Սկզբում կյանքըբավական լավ էր ընթանում․ աշխատանքը քիչ էր, սնունդը՝ լավ։ Բայց հետոկատուները երես առան։ Հենց որ պառավը ոտքը դուրս էր գնում տանից, սկսում էինգժի պես վազվզել սենյակում։ Եղած֊չեղածը թափթփում էին, թանկարժեքամանները կոտրում։ Պառավը տեսնում էր, որ սենյակը տակնուվրա է արված,սկսում էր գոռգոռալ Մուքի վրա։ Սա վերջ ի վերջո հեռացավ պառավից՝ վերցնելովզույգ մաշիկ և գավազան: Պարզվեց, որ մաշիկները կախարդական են: Երազում նա տեսավ պառավի շնիկներից մեկին, որը բացատրեց նրան մաշիկիների զորությունը: Բավական է մաշիկները հագնելով երեք անգամ կրնկի վրա շուռ գալ և մաշիկները տանում են ուզածդ տեղը։ Կախարդական էր նաև Մուքի վերցրած գավազանը։ Դրանով կարելի էր արծաթ գտնել: Հայտնվելով ուրիշ քաղաքում, Մուքը որոշում է թագավորի մոտ սուրհանդակ ծառայել: Նա արագավազությամբ մրցում է պալատական սուրհանդակի հետ և հաղթում է նրան։ Նշանակվում է գլխավոր սուրհանդակ: Մյուս պալատականները նախանձում են նրան և Մուքը հիշում է իր գավազանի մասին: «Եթե ինձ հաջողվի գանձ գտնել, – մտածում էր նա, -այս գոռոզ մարդիկ երևի կդադարեն ինձ ատել։ Ասում են, թե առաջվա թագավորը,այս թագավորի հայրը, իր այգում մեծ հարստություն է թաղել, երբ թշնամինմոտեցած է եղել քաղաքին։ Եվ կարծեմ նա մեռել է ու ոչ ոքի չի ասել, թե որտեղ էթաղված այդ գանձը»: Իսկապես մի կճուճ ոսկի է գտնում այգում: Ոսկին աջ ու ձախբաժանում է պալատականներին, իսկ նրանք ավելի են նախանձում նրան։Բանսարկում են թագավորի մոտ, ասում, որ մուքը հարստություն է դիզել: Հավանաբար գողացել է այն դրամը թագավորի գանձարանից: Թագավորըզարմացած հրամայեց իր մոտ կանչել իր գանձապետ Արխազին և ստրուկներիվերակացու Ահմեդին։ Սրանք Կորխուզի ասածը հաստատեցին։ Այն ժամանակթագավորն իր լրտեսներին հրամայեց գաղտագողի հետևել և իմանալ, թե թզուկըորտեղից է փող վերցնում։ Փոքրիկ Մուքի ձեռքի փողը վերջացել էր, և նա որոշեցգնալ իր գանձարանը։ Բահը վերցրեց, գնաց այգի։ Լրտեսները գնում էին նրահետևից։ Երբ Փոքրիկ Մուքը մի փեշ լիքը ոսկի էր վերցրել և ուզում էր ետ գնալ,նրանք հարձակվեցին նրա վրա, ձեռքերը կապկպեցին ու տարան թագավորի մոտ։ Թագավորը մեղադրեց Մուքին իր ոսկին գողանալու մեջ։  Մուքին բանտ նետեցին:Նա գիտեր, որ թագավորի փողը գողանալու համար իրեն գլխատելու են, բայց ևայնպես չէր ուզում կախարդական գավազանի գաղտնիքն ասել թագավորին։Առավոտյան դահիճը եկավ զնդան և թզուկին հրամայեց պատրաստվել։ Մուքըհասկացավ, որ հարկավոր է իր գաղտնիքը թագավորին հայտնել։ Չէ՞ որ ավելի լավէ ապրել առանց կախարդական գավազանի և նույնիսկ առանց արագավազմաշիկների, քան թե գլխատվել։ Ամեն ինչ պատմեց թագավորին։ Թագավորըհասկացավ, որ գանձապետն իրեն խաբել է, և հրամայեց Մուքի փոխարեն նրանգլխատել։ Իսկ Մուքն թագավորին պատմեց իր հրաշք մաշիկների մասին, բայցչասաց ամենագլխավորը, թե ինչպես պիտի կանգնեցնել դրանք։ Թագավորըհագավ, դուրս եկավ այգի և սկսեց վազել։ Շուտով ուզեց կանգ առնել, բայցչկարողացավ։ Զուր էր ծառերից ու թփերից բռնում․ մաշիկները նրան քաշում էինառաջ։ Իսկ թզուկը կանգնել ու ծիծաղում էր։ Նրա համար շատ հաճելի էր մի փոքրվրեժ առնել թագավորից։ Վերջապես թագավորն ուժասպառ եղավ և ընկավգետնին։ Ուշքի գալուց հետո նա վռնդում է մուքին իր երկրից: Մուքը հայտնվեց անտառում։ Այստեղ լճակի մոտ մի լավ տեղ գտավ և ծառերի տակ պառկեցհանգստանալու։ Այնքան էր հոգնել, որ իսկույն էլ քնեց։ Երբ արթնացավ, զգաց, որքաղցած է։ Նրա գլխավերևում ծառերից կախված էին հյութալի թզեր։ Թզուկըբարձրացավ ծառը մի քանի թուզ պոկեց ու կերավ։ Հետո մոտեցավ լճակին,կռացավ, որ ջուր խմի, բայց սարսափից քար կտրեց․ ջրի միջից նրան էր նայում միահագին գլուխ՝ ավանակի ականջներով և շատ երկար քթով։ Երկար ժամանակման էր գալիս ծառերի տակ և շարունակ իր ականջներն էր շոշափում։ Վերջապեսնորից քաղցածացավ։ Ստիպված էր նորից թուզ ուտել։ Չէ՞ որ ուրիշ բան չկարուտելու։ Այդ ժամանակ Մուքը մի ուրիշ ծառի տակ էր։ Թուզ քաղելուց և ուտելուցհետո, ըստ սովորության, ձեռքը տարավ դեպի ականջները և ուրախության ճիչարձակեց․ երկար ականջների փոխարեն էլի իր սովորական ականջներն էին։Իսկույն վազեց լճակի մոտ, նայեց ջրի հայելուն։ Քիթն էլ էր փոքրացել, դարձել էրառաջվա քիթը։ Գլխի ընկավ, որ առաջին ծառի թզերն ուտելուց մարդու քիթն ուականջները երկարում են, իսկ երկրորդի թզերն ուտելուց կարճանում։ Մուքն երկուծառից էլ թուզ քաղեց  և վերադարձավ դաժան թագավորի երկիրը։ Շորերը փոխեց,որպեսզի ոչ ոք իրեն չճանաչի, առաջին ծառի թզերից մի զամբյուղ թուզ վերցրեց ևգնաց թագավորի պալատի շուկա, որտեղ պալատական խոհարարին վաճառեց թզերը: Դեռ նոր էր թզերն սկուտեղի մեջ դասավորել, երբ թագավորը նախաճաշպահանջեց։ Թզերը ուտելուց հետո իր ականջները շոշափեց և սարսափի ճիչարձակեց։ Իսկույն մարդ ուղարկեցին բժիշկներ կանչելու։ Բժիշկների մի ամբողջբազմություն եկավ։ Զանազան դեղեր գրեցին թագավորի համար, բայց ոչինչ չօգնեց։Մի երկու օր հետո Մուքը մտածեց, որ արդեն գործելու ժամանակն է։ Թզի համարստացած փողով իր համար մի սև թիկնոց գնեց։ Որպեսզի չճանաչվի, նա մի երկար,սպիտակ մորուք կպցրեց կզակին։ Ապա երկրորդ ծառից քաղած թուզը զամբյուղիմեջ դասավորելով գնաց պալատ ու ասաց, որ ինքը կարող է թագավորին բժշկել։ Եվահա բոլոր պալատականները հավաքվեցին հրաշագործ բժշկի գլխին։ Բայցթագավորը բոլորի առաջն ընկավ և Մուքին բուժման դիմաց խոստացավ ողջ գանձարանը: Գանձարանում Մուքը տեսավ իր գավազանն ու իր մաշիկները: Նասկսեց ետ ու առաջ քայլել, որպես թե թագավորի հարստությունն է դիտում ևաննկատ մոտեցավ մաշիկներին։ Մեկ էլ արագ մաշիկները հագավ, գավազանըվերցրեց և երեսի մորուքը պոկեց։ Երեք անգամ պտույտ եկավ կրնկի վրա, և մինչթագավորը մի խոսք կասեր, նա արդեն հեռացել էր։

Ահա թե ինչ պատմեց ինձ հայրս։ Այս նույնը ես պատմեցի մյուս երեխաներին, ևմեզանից ոչ մեկը այլևս չէր ծիծաղում թզուկի վրա։ Ընդհակառակը, մենք շատ էինքհարգում նրան և փողոցում հանդիպելիս այնպես խոնարհ գլուխ էինք տալիս, ասեսնա քաղաքապետը լիներ կամ գլխավոր դատավորը։

tarntercum