Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնայինճանապարհով գնում են Բիթլիս, երբ նրանց դիմացմի կույր տղամարդ է հայտնվում: Նա շարժվում էխարխափելով: Ամուսինը կնոջը իջեցնում է էշի վրայից և կույրին նստեցնում իր կողքը: Կինը ոտքովէ գնում, իսկ տղամարդիկ՝ էշ նստած: Հասնում են քաղաք: Ամուսինը դիմում է կույրին.
– Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծիջիր:
Բայց կույրը չի ուզում իջնել: Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ ենհավաքվում: Կույրն իր պատմությունն է պատմում նրանց և ասում, թե էշն իրենն է: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրանքը ավելի շատ կույրիկողմն է, քան իր՝ ասում է կնոջը.
– Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:
– Ճի՛շտ ես ասում, – պատասխանում է կինը, – գնացի՛նք:
Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.
– Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինսողջ–առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ: Կինըվախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում: Ամբոխը կույրին էհավատում: Չէ՞ որ կույր էր: Նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում: Կինըսկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ: Գնումեն դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշովԲիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չիշարժվում: Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում էէշին հախից գալ և իրենց հետ քաղաք է գալիս, որտեղ նախ փորձում է էշինտիրանալ, ապա՝ իր կնոջը: Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի: Հետոկինն է պատմում ճշմարտությունն ու լաց է լինում: Դատավորը վճռում է, որնրանց պատմածից անհնար է հասկանալ, թե ով է ստում՝ կարգադրում է նրանցառանձին սենյակներում փակել և ուշադիր հետևել: Հրամանն ի կատար էածվում: Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է,մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրեն մտածում, որ ահա էշի տեր դարձավ, և եթե կնոջն էլ տիրանա, կյանքը նրանը կլինի: Ամուսինը կրկին ու կրկինանիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին: Կինն անվերջ լալիսէ: Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտէ ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են: