Վիլյամ Սարոյան. «Մարդկային կատակերգություն» (1959 թ. համառոտ)

saroyan-human-comedyՄաքոլիների ընտանիքը ապրում է Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա: Չորս տարեկան Յուլիսիս Մաքոլին հիանում է տան բակում խլուրդի նոր բացած անցքով, թռչուններովիսկ հետո, լսելով գնացքի ֆշշոցը, վազում է գնացքի ուղղությամբ, ողջունում անծանոթ մարդկանցորոնցից միայն մեկն է պատասխանում իր ողջույնին՝մի սևամորթ՝ ասելով, որ ինքը տուն է գնում, իր ծննդավայրը: Նա երգում էր «Այլևս մի լար, մի լարլեդի» երգը: Յուլիսիսը ունի ևս երկու եղբայր՝ Հոմերը և Մարկուսը, և մի քույր՝Բեսին: Պատերազմ է, և Մարկուսը բանակում է: Նրանց հայրը՝ Մաթյու Մաքոլին,մահացել է երկու տարի առաջ: Հոմերը, թեև տասնչորս տարեկան է, բայց աշխատանքի է ընդունվում հեռագրատանը, որի վարիչն է Սփանգլերըգիշերային հեռագրողը՝ Վիլյամ Գրոգանը: Հեռագրատուն է մտնում մի երիտասարդ՝ Ջոն անունով, որը մայրիկից հեռագրով խնդրում է իրեն փոխանցել երեսուն դոլար: Սպանգլերը վճարում է նրա փոխարեն, և ասում, որ կարող է վերադարձնել, երբ մայրը փող ուղարկի: Հաջորդ անգամ տղան գալիս է գիշերըերբ Սփանգլերը մենակ էր, ատրճանակով սպառնում և փող ուզում, սակայն Սփանգլերին հաջողվում է հանգստացնել տղային, փող տալ իր կամքով, որից նահրաժարվում է: Նրանք զրուցում են, և Ջոնը որոշում է վերադառնալ տուն: Հոմերը Սփանգլերի խնդրանքով  գնում է թխվածքների խանութ և խնձորվ ու հնդկընկույզի սերուցքով պատրաստված երկու կարկանդակ բերում, որը ըմբոշխնում են ինքն ու Գրոգանը: Մաքոլիների տանը միշտ հնչում է երաժշտություն: Այժմ Բեսը և միսիս Մաքոլին նվագում են «Ամբողջ աշխարհը կնախանձի ինձ» երգը: Նրանց հարևան Մերի Արենան ևս նրանց հետ է: Նա Մարկուսի նշանածն է: Նվագում են իրենց զինվոր Մարկուսի համար: Փոքրիկ Յուլիսիսը անվերջ հարցեր է տալիս Մարկուսի, նրա տուն գալու, հայրիկիինչպես նաև առավոտվա տպավորությունների՝ խլուրդի ու գնացքի մասին:Մայրը համբերատար պատասխանում է բոլոր հարցերին և բացատրում փոքրիկին, որ եղբայրը կգա, երբ պատերազմն ավարտվի, իսկ հայրիկը չի գա:Միսիս Մաքոլին փորձում է բացատրել նրանց, թե ինչ է մահը, որ բարին երբեք չիմահանում և որ իրենց հորը նրանք ավելի լավ կճանաչեն, երբ մեծանան և իրենք իրենց ավելի լավ ճանաչեն: Նա երեխաներին սովորեցնում է բարությունխրատում, որ միշտ օգնեն ուրիշներին, անգամ երբ իրենք էլ կարիքի մեջ ենՀոմերի աշխատանքը դժվար է: Նա հաճախ ստիպված է լինում վատ հեռագրեր տանել և դրանից իրեն մեղավոր է զգում: Մեքսիկացի մի կնոջ՝ Ռոզա Սանդովալիին տանում  է որդու՝ Խուան Դոմինգոյի մահվան գույժը: Կինն այնքան է լաց լինում, որ Հոմերն անախորժ զգացում է ունենում՝ միաժամանակ ցավելով դժբախտ կնոջ համար, որը ստիպում է իրեն ուտել կակտուսի կոնֆետներ, որոնք պատրաստել ու պահել էր իր որդու համար: Հեռագրատանը արթնացնում է միստր Գրոգանին՝ նրա խնդրանքով ջուր շաղ տալով դեմքին,ապա սև սուրճ բերելով: Հետո երգում են: Այսպես բազմաթիվ անքուն գիշերներ է անցկացրել ծեր հեռագրիչը: Հոմերը այս ամենը պատմում է մորը և խնդրում նրան, որ թույլ չտա, որ որևէ բան իրեն այդպես վիրավորի, ինչպես այն կնոջըՄայրն ասում է, որ եթե իրեն էլ այդպիսի լուր գա, ինքը լաց չի լինի, քանի որ իր որդուն մահ չկա, ինքը կհավատա դրա խոսքերին, բայց ոչ իմաստին: Նա հաճախ տեսնում է ամուսնու տեսիլքը, որը նրան հայտնում է, որ շուտով Մարկուսը գնալու է իր հետևից:

Առավոտ: Հոմերը պատրաստվում է մասնակցել  երկու հարյուր քսան յարդ արգելավազքին: Ժամանակին դրան մասնակցել է նաև վարիչ Սփանգլերը և դարձել հովտի չեմպիոն: Դպրոցի ճանապարհին հին ցանկապատի վրա թռիչքի փորձեր անելիս ծանոթանում է Չարլզ անունով մի ծերունու հետ, ում երեսուներեք ճագարները տասնմեկ տարի առաջ փախել էին, քանի որ ինչոր մեկը բացել էր դուռը: Ինքը մասնակցել էր իսպանաամերիկյան պատերազմինորի կեսը նապաստակի նման փախչելով էր անցկացրել: Հոմերը սիրահարված է դասարանի ամենագեղեցիկ աղջկան՝ Հելեն Էլիոթ անունով, սակայն նա մտերմություն է անում Հյուբերդ Էքլի Երրորդի հետ, որը շատ բարեկիրթ տղա է:Դասին անկարգություն անելու պատճառով պատմության ուսուցչուհին կարգադրում է Հոմերին և Էքլիին մնալ դասարանում, ինչը նրանք անել չեն կարող մրցույթի պատճառով: Ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ միստր Բայֆիլդը,ուզում է՝ հաղթողը լինի Հյուբերդը, որը հարուստ ընտանիքի զավակ է, և խաբելով, թե իբր տնօրենը թույլ է տվել, Հյուբերդին տանում է: Վիրավորված միս Հիքսը պատմում է նրա մասին, խոսում հին ժողովուրդների բնածին բարեկրթության մասին և շտապեցնում Հոմերին մարզահրապարակ: Հոմերըթեև չի հասցնում հագնել մարզահագուստ, բայց առաջինն է հասնում, գրեթե Հյուբերդի հետ միաժամանակ, որին խանգարում է Բայֆիլդը: Ընդառաջ գալով տղային՝ նրանք բախվում են, որի արդյունքում ընկնում են և Հոմերը վնասում է ոտքը, ողջ օրը կաղում: Բայց Հյուբերդը ևս իրեն ազնիվ է պահում, դադարեցնում է վազքը, որպեսզի ամեն ինչ արդար լինի: Հոմերը սկսում է համակրել նրան:

Մինչ Հոմերը կհասնի աշխատանքի, Յուլիսիսը հասցնում է ընկնել թակարդըորը տեղի է ունենում Տուլարի փողոցում գտնվող Քովինգտոնի սպորտային իրերի խանութում: Նրան ազատում է Մեծ Քրիս անունով մի մարդ: Նա կոտրում է նոր թակարդը, ազատում երեխային և վճարում քսան դոլար: Այս ամենի մասին Հոմերը իմանում է թերթ վաճառող, ինը տարեկան Օգիից, շտապում խանութՀեռագրատուն գնում են երեքով: Օգին ևս ուզում է այնտեղ աշխատելՍփանգլերը խոստանում է ընդունել նրան, երբ մի փոքր էլ մեծանա: Օգին այժմերբ Հոմերը մեծացել է, բակի գլխավորն է: Տղաների հետ գնում են միստր Հենդերսոնի ծիրանները գողանալու, որոնք դեռ խակ են: Նրանց հետ են նաև Յուլիսիսը և Լայոնելը, որը վեց տարով մեծ է Յուլիսիսից, բայց նրա հետ է ընկերություն անում, քանի որ մյուսները նրան հիմար են կարծում: Լայոնելը կարդալ չգիտի, բայց շատ է սիրում գրքերին նայել և Յուլիսիսի հետ գնում են հանրային գրադարան և դիտում գրքերը: Սփանգլերը ունի ընկերուհի Դիանա անունով, որի մոտ ճաշի է գնում և որի հետ հավանաբար կամուսնան, ինչպես այդ մասին ասում է Գրոգանին: Նրանք երեխա են ունենալու: Հոմերին տանջում են մղձավանջները: Երազում տեսնում է իր կրկնօրինակին, որը Իթաքա է տանում վատ լուրեր: Դա մահվան սուրհանդակն է, և Հոմերը խնդրում է, որ այն Իթաքա չգնա և լաց է լինում երազում: Նա հեռագրեր է տանում տարբեր մարդկանց և շատ տարբեր բաներ սովորում ու ճանաչում: Նրանց հարևաններից է Արան, որը ունի խանութ: Նրա փոքրիկ տղան միշտ դժգոհ է և դա տխրեցնում ու բարկացնում է Արային: Նրանք հայեր են: Մարկուսը առանձինառանձին նամակներ է գրել տան բոլոր անդամներին: Հոմերին հայտնում է իր ընկերոջ՝ Թոբի Ջորջի մասին, որը որբ է և իր հետ գալու է Իթաքա: Թոբին արդեն մտովի սիրահարված է Բեսին: Նա ամեն ինչ գիտի Իթաքայի մասին, թեև այնտեղ երբեք չի եղել: Երիտասարդ զինվորները չեն ուզում սպանվել պատերազմում, բայց պատրաստ են ամեն ինչի: Բեսը Մերիի հետ Հոմերին ընթրիք են տանում:Ճնապարհին ծանոթանում են երեք զինվորների հետ, որոնց հետ նախ գնում են հեռագրատուն, ապա կինո: Տղաները իրենց ծնողներին և սիրեցյալներին հեռագրեր են ուղարկում, կինոյից հետո եղբայրաբար համբուրում աղջիկներին և շնորհակալական զգացումով գնում պատերազմին ընդառաջ:

Հեռագիր է գալիս, որ սպանվել է Մարկուս Մաքոլին: Գրոգանի սիրտը բռնում է:Ծերուկը մահանում է՝ կիսատ թողնելով հեռագիրը: Նույն միջոցին գնացքից իջնում է Թոբին: Հոմերը չի ուզում հավատալ, որ եղբայրը սպանվել է:Պատահաբար զրուցում է Թոբիի հետ, որն ասում է, թե տուն է գնում: Ողջ օրը անցկացնելով Սփանգլերի հետ՝ Հոմերը որոշում է տուն գնալ և աստիճանների մոտ նստած տեսնում է Թոբիին: Հասկանում է, թե նա ով է: Ընդառաջ էր եկել նաև Բեսը: Նրան դիմավորում են Մերին, միսիս Մաքոլին: Զինվորին ընդունում են տուն: Մարկուսը նրանց համար մահացած չէ, քանի դեռ հիշում են նրան, նա իրենց հետ է, իրենց մեջ:

  tarntercum