Վիկտոր Հյուգո. «Իննսուներեքը» (1874 թ. համառոտ)

hugo - devyanosto teci godՄայիսի վերջին օրերին «Կարմիր գլխարկ»գումարտակի զինվորները և պարենավաճառուհինՍոդրեյան անտառում հանդիպում են բրետոնացիգեղջկուհու՝ երկու փոքրիկ տղաների և ծծկերաղջկա հետ: Միշել Ֆլեշարի ամուսնուն սպանել են,իսկ տունը՝ այրել, այնպես որ նա չգիտի ուր գնալ:Սերժանտ Ռադուբի առաջարկությամբգումարտակը որդեգրում է Ժորժետին, Ռընե Ժանին և Գրո Ալենին: Հունիսիմեկին Անգլիայից մեկնում է «Կլեյմոր» ֆրեյգատը, որը ծով է դուրս եկելառևտրական նավի անվան տակ: Պիտի Ֆրանսիա հասցնի մի ուղևորի՝բարձրահասակ ծերունու՝ գեղջկական հագուստով, բայց արքայազնիկեցվացքով: Ճանապարհին տեղի է ունենում պատահար: Վատ ամրացվածթնդանոթը պոկվում է տեղից, և նավը կորցնում է ղեկավարումը: Իրավիճակըշտկում է ծերունին, որը թնդանոթի անիվների տակ է նետում կեղծթղթադրամներով պարկը: Նավապետը հետագա հրամանները ստանում է հենցայդ ծերունուց: Ծերունին կարգադրում է սուրբ Լյուդովիկոսի շքանշանհանձնել թնդանոթը վատ ամրացրած հրետանավորին, իսկ այնուհետև՝գնդակահարել նրան: Թանկարժեք ժամանակ կորցրած Ֆրեյգատը կործանվումէ ֆրանսիական նավատորմի հետ անհավասար մարտում, բայց մինչ այդռոյալիստները հասցնում են մակույկ իջեցնել փրկելու համար ծերունուն՝ապստամբ Վանդեյայի ապագա առաջնորդին: Նավաստիներից մեկըառաջարկում է ուղեկցել նրան: Երբ մնում են երկուսով, նավաստին հանում էատրճանակը. սպանված հրետանավորը նրա եղբայրն է: Ծերունինսառնասրտորեն բացատրում է, որ վարվել է այնպես, ինչպես պատվիրում էկարգը: Եթե նավաստին չի վախենում, որ Բրետանը կգրավեն անաստվածհանրապետականները, թող կրակի: Գալմալոն չի կրակում: Ծնկի է գալիս ևներողություն խնդրում, ինչպես նաև հավատարմության երդում տալիս:Ծերունին հանձնարարում է նրան տեղեկացնել հավատի և թագավորի բոլորկողմնակիցներին, որ գալիք հավաքատեղին Տուրգ ամրոցն է: Գալմալոն գլխովէ անում: Դուրս գալով ափ՝ ազնվականը և նավաստին բաժանվում են: Մինչայդ Գալմալոն հասցնում է ասել, որ մեծացել է Տուրգի մոտակայքում, որայնտեղ կա ստորգետնյա ուղի, որի մասին ոչ ոք չգիտի: Ճանապարհինծերունուն հանդիպում է մի չքավոր և ասում, որ պարոն մարկիզը չի կարողառաջ գնալ, քանի որ նրա գլխի դիմաց գումար են խոստացել: Բարի Տելմարշըիր մոտ է թաքցնում Լանտենակին, քանզի նրան ատելի է միտքըդավաճանության մասին: Առավոտյան մարկիզը տեսնում է իրգնդակահարության մասին հրովարտակը, որը ստորագրել է կորպուսիհրամանատար Գովենը: Այդ անունը մեծ ազդեցություն է թողնում ծերունուվրա: Հանկարծ տարբեր կողմերից բրետոնացիներ են հայտնվում: Իմանալովառաջնորդի գալստյան մասին՝ ոչնչացրել են հանրապետականների ջոկատը:Լանտենակը հրամայում է գնդակահարել ողջ մնացածներին՝ ներառյալ երկուկանանց: Նրան զեկուցում են երեք մանուկների մասին: Հրամայում է վերցնելնրանց: Ժամանակը ցույց կտա՝ ինչ անել նրանց հետ: Տելմարշը բարձրացնումէ գնդակահարված կանանցից մեկին: Երեխա կերակրող այս կինն ընդամենըվիրավորվել է:

Եվրոպան պատերազմում է Ֆրանսիայի դեմ, իսկ Ֆրանսիան՝ Փարիզի:Քաղաքը շնչում է հեղափոխությամբ. այստեղ անգամ ժպտում են հերոսաբար:Հռետորների թվում է նախկին քահանա Սիմուրդենը: Ունի միայն մեկ կախում.երիտասարդ տարիներին փոքրիկ վիկոնտի ուսուցիչն էր, երբ երեխանմեծացավ, դաստիարակին վռնդեցին, և նա կորցրեց իր աշակերտին:Այնուհետև պայթեց փոթորիկը: Սիմուրդենը հրաժարվեց հոգևորականիկոչումից և ամբողջությամբ նվիրվեց ապստամբ ժողովրդի գործին:Իննսուներեքին նա դառնում է եպիսկոպատի ամենաազդեցիկ դեմքերից մեկը:Եպիսկոպատը կոնվենտի և կոմունայի հետ մեկտեղ իշխանություն ունիհեղափոխական մայրաքաղաքում: Հունիսի քսանութին Սիրամարգի փողոցում՝գինետանը, տեղի է ունենում գաղտնի խորհրդակցություն. սեղանի շուրջնստած են կապույտ ֆրակ հագած երիտասարդը, կարմրամորթ հսկան ևգարշելի գաճաճը՝ կանացի բաճկոնով՝ Ռոբեսպիերը, Դանդոնը և Մարատը:Նրանք վիճում են: Ռոբեսպիերը գտնում է, որ վտանգը գալիս է Վանդեյայից:Դանտոնը պնդում է, որ վտանգավորն արտաքին թշնամին է, իսկ Մարատըպահանջում է դիկտատուրա: Սիմուրդենի հայտնվելն ընդհատում է վեճը: Նապաշտպանում է Ռոբեսպիերին: Մարկիզ դը Լանտենակը հրաշալի գիտի, թեինչ պետք է անել: Պետք է գրավել ափամերձ մի հողակտոր, որտեղկկարողանան իջնել անգլիական զորքերը: Ռոբեսպիերը, արագ գնահատելովՍիմուրդենի արժանիքները, նշանակում է նրան Վանդեյայում կոնվենտիներկայացուցիչ: Նրա հետ կլինի երիտասարդ հրամանատարը, որը շատկարեկցող է գերիների հանդեպ: Այդ պատանին ազնվականններից է. նրաանունը Գովեն է: Լսելով այդ անունը՝ Սիմուրդենը սփրթնում է, բայցկարգադրությունից չի հրաժարվում: Մարատի հայացքից ոչինչ չի վրիպում:Նրա պնդմամբ կոնվենտն արդեն հաջորդ օրը որոշում է ընդունում այն մասին,որ ցանկացած հրամանատար զենքը ձեռքին թշնամուն գերի վերցնելուց հետոազատ արձակելու դեպքում կգլխատվի:

Հուլիսի սկզբին անհայտ մի ձիավոր կանգ է առնում իջևանատանը՝ ԲրետոնիԴոլ քաղաքի մոտ: Իջևանատերը խորհուրդ է տալիս ճանապարհորդինշրջանցել քաղաքը. այնտեղ կռվում են՝ մարկիզ դը Լանտենակը և վիկոնտ դըԳովենը: Նրանք ազգականներ են: Երիտասարդ հանրապետականն առայժմհաղթում է ծեր ռոյալիստին: Գուցե ամեն բան այլ կերպ դասավորվեր, եթեմարկիզը չգնդակահարեր երեք երեխաների մորը: Շնորհակալությունհայտնելով իջևանատիրոջը՝ անծանոթը շարժվում է Դոլ և խառնվելովմարտին՝ իր վրա է ընդունում Գովենին հասցեագրված սրի հարվածը:Երիտասարդը ճանաչում է իր ուսուցչին: Սիմուրդենը նույնպես չի թաքցնումիր զգացմունքները: Երկուսն էլ կրքոտ ցանկանում են, որ հաղթիհանրապետությունը: Սակայն Սիմուրդենը տերորի կողմնակից է, իսկ Գովենը՝գթասրտության: Բայց Լանտենակի նկատմամբ Գովենը նույնքան թշնամաբարէ տրամադրված, որքան Սիմուրդենը: Մի քանի օր անց ապստամբությունըճնշվում է, սկսվում է Տուրգ ամրոցի պաշարումը: Այստեղ փակվել էԼանտենակը: Նա դատապարտված է, սակայն երրորդ հարկում որպեսպատանդ պահում է երեք երեխաներին: Եթե իրենց թույլ չտան հեռանալ,երեխաները կսպանվեն: Վանդեյացիները հակված են ընդունել անհույս մարտըև պատրաստվում են մահվան, բայց հանկարծ իմանում են, որ պատի քարըկարելի է մի կողմ քաշել, և Գալմալոն, ժամանակին տեղ հասնելով,առաջարկում է փախչել ստորգետնյա անցումով: Երբ Ռադուբը ներս է մտնումամրոց, տեսնում է՝ Լանտենակը փախել է, իսկ երեխաները հրի են մատնվել:Նրանց տեսնում է ողջ մնացած մայրը, արձակում է գերբնական ճիչ, որըվերադարձնում է Լանտենակին և սա բացում է դուռը: Նրան բռնում են:Մարկիզին սպասում է ռազմական դատարանը, իսկ հետո հիլիոտինը: ԳիշերըԳովենը բաց է թողնում Լանտենակին: Նա չի պատկերացնում, որՀանրապետությունը կարող է արնոտել ձեռքերը և մահապատժովպատասխանել ինքնազոհաբերության քայլին: Երիտասարդ հրամանատարինդատում են, և Սիմուրդենի խոսքը վճռորոշ է: Նա դատապարտում է տղայինմահվան: Երբ Գովենի գլուխը ընկնում է գետնին, լսվում է կրակոց:Սիմուրդենը կատարել է իր պարտքը, բայց ապրել նա այլևս չի կարող:

tarntercum