Վլադիմիր Նաբոկով. «Լուժինի պաշտպանությունը» (1930 թ. համառոտ)

nabokovԾնողները հայտնում են տասնամյա Լուժինին, որ աշնանը նա մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի հաճախի դպրոց: Կայարանում, որտեղից նա պիտի գնացք նստի, տղան փախչում է ամառանոց և թաքնվում ձեղնահարկում: Այնտեղ՝ հին իրերի մեջ, տեսնում է ճեղք տված շախմատի տախտակը: Նրան գտնում են և վերադարձնում կայարան:

Ավագ Լուժինը գրում է վեպեր, որոնց մեջ հաճախ հայտնվում է ճերմակահեր մազերով տղան, որը դառնում է ջութակահար կամ նկարիչ: Նա հույս ունի, որ դպրոցում իր տղան կգտնի իրեն: Սակայն ուսուցիչը շուտով ասում է հորը, որ տղան, թեպետ օժտված է, սակայն ամեն ինչին վերաբերվում է որոշակի սառնությամբ: Պահում է իրեն մենակ: Երբ արձակուրդի ժամանակ տանը նրան հարցնում են դպրոցից, գազազած շրջում է թեյի բաժակը: Բայց մի օր մորաքույրը նրան շախմատի սկզբնական դաս է տալիս: Դպրոցում տեսնելով համադասարանցիների խաղը, հասկանում է, որ ինքը ավելի լավ է տեսնում խաղը: Նա փախչում է դպրոցից և գնում է մորաքրոջ մոտ շախմատ խաղալու: Այստեղ հաղթում է մորաքրոջն այցելող մի ծերունու, որը խոստանում է տղային մեծ ապագա:

Մի օր հայրը, որին մայրը կասկածում է անհավատարմության մեջ, հերթական տեսարանից հետո առաջարկում է որդուն շախմատ խաղալ: Չորս անգամ հաղթում է հորը, որը մնում է տարակուսանքի մեջ և ափսոսում է, որ կնոջ մորաքույրը սվորեցրել է տղային շախմատ խաղալ: Հաջորդ օրը հյուր է կանչում դոկտորին, որը լավ է խաղում շախմատ, սակայն նա նույնպես պարտվում է որդուն: Լուժինը տարվում է շախմատով և հրաժարվում է դպրոց հաճախել: Իմանալով, որ մահացել է իր մորաքրոջ ընկերը՝ ծերունին, որն իրեն ապագա էր խոստացել և որը լավ շախմատիստ էր, հիվանդանում է: Ծնողները տանում են նրան արտասահման: Մայրը մենակ ետ է վերադառնում: Իսկ հորը Լուժինը շուտով տեսնում է մի անծանոթ կնոջ հետ: Մի քանի ամիս հետո հայր և որդի հեռագիր են ստանում մոր մահվան մասին:

Լուժինը հոր հետ ճամփորդում է Եվրոպայի և Ռուսաստանի քաղաքներով և խաղում է լավագույն շախմատիստների հետ: Հաղթում է: Անցնում է պատերազմը, հեղափոխությունը: Նրան արտաքսում են Ռուսաստանից: 1928 թ. հայրը հանկարծ որոշում է շարունակել իր վեպը հանճարեղ շախմատիստի մասին, որը պիտի մեռնի երիտասարդ: Սակայն գիրքը չի գրվում: Մի օր ավագ Լուժինը անձրևի տակ է մնում, հիվանդանում և մեռնում է:

Լուժինը շարունակում է փայլուն խաղ ցուցադրել և արդեն մոտ է չեմպիոնի հետ վճռորոշ խաղին: Բեռլինում ծանոթանում է իր ապագա կնոջ հետ: Մրցախաղի շրջանակներում Լուժինը հանդիպում է իր մշտական հակառակորդ Տուրատտիի հետ: Պարտիան ընդհատվում է ոչ ոքի: Գերլարումից Լուժինը հիվանդանում է: Կինը փորձում է հանգիստ ապահովել նրա համար, և որ շախմատն այլևս չխանգարի ամուսնուն, սակայն ամեն բան Լուժինի համար շախմատի պատկեր, նշան և սիմվոլ է: Նրա մտքերը ընդհատված պարտիայի մասին են: Սկսում է շախմատային  պաշտպանություն հորինել աներևույթ մրցակցի դեմ: Իմաստը անհեթեթ քայլն է, որը կարող է շփոթեցնել հակառակորդին: Նա փորձում է խուսափել «կրկնությունից»: Նրան առաջարկում են խաղալ կինոյում հայտնի շախմատիստի դեր: Սակայն նա հասկանում է, որ այդ «քայլը կլինի կրկնություն»:

Ցրված ու նյարդային վերադառնալով տուն ասում է կնոջը, որ միակ ելքը խաղից դուրս ընկնելն է: Կինը սպասում է հյուրերի: Լուժինը փակվում է լոգարանում: Կոտրում է պատուհանը և դժվարությամբ դուրս հանում գլուխը: Մնում է միայն բաց թողնել այն, ինչից բռնվել է: Այդ դեպքում կփրկվի: Դուռը սկսում են կոտրել: Կինը ձայն է տալիս նրան: Լուժինը բաց է թողնում ձեռքերը և անդունդը նրա ոտքերի տակ փշրվում է բաց և մուգ քառակուսիների: Երբ դուռը կոտրում և ներս են մտնում, տեսնում են, որ Լուժինը չկա: 

tarntercum