Վոլտեր. «Զադիգ կամ ճակատագիր» (1748 թ. համառոտ)

volter-zadig ili sudbaՎոլտերը ձոնում է իր պատմությունըմարկիզուհի դը Պոմպադուրին՝ կոչելովնրան սուլթանուհի, իսկ ինքը հանդես էգալիս արևելյան մեծ բանաստեղծՍաադիի անունից:

Մոաբդար թագավորի օրոք Բաբելոնումապրում է Զադիգ անունով միերիտասարդ: Սա ազնիվ է, գեղեցիկ և հարուստ: Նշանակված է նրաամուսնության օրը: Նրա ընտրյալն է Բաբելոնում առաջին հարսնացուհամարվող Զեմիրան: Սակայն Օրկանը՝ նախարարներից մեկի ազգականը,որը սիրահարված է Զեմիրային, հրամայում է իր ծառաներին գողանալաղջկան:

Զադիգը փրկում է Զեմիրային, իսկ ինքը ծանր վիրավորվում է և, ինչպեսկանխատեսում է բժիշկը, նրան սպասում է կուրացում: Իմանալով, որ Զեմիրաննշանադրվել է Օրկանի հետ, և ասել է, թե չի կարող տանել կույրերին,երիտասարդն անշնչացած վայր է ընկնում: Նրա տկարությունը տևում էերկար, սակայն բժիշկի կանխատեսությունը չի իրականանում:

Համոզվելով, որ պալատում դաստիարակված աղջիկները աչքի չեն ընկնումհաստատունությամբ և հավատարմությամբ, որոշում է ամուսնանալ«սովորական քաղաքացուհու» հետ: Ազորան՝ նրա նոր ընտրյալը, պիտիփորձության ենթարկվի: Զադիգի ընկեր Կադորը հայտնում է տնից մի քանի օրբացակայած Ազորային, որ նրա ամուսինը մահացել է և իրեն՝ Կադորինժառանգել իր ունեցվածքը: Բացի այդ, ասում է, որ իրեն տանջում են ուժեղցավեր և միակ փրկությունը կլինի այն, որ նա ցավացող տեղին դնիհանգուցյալի քիթը: Ազորան առանց տատանվելու վերցնում է ածելին և գնում էիր ամուսնու գերեզման, որտեղ գտնում է նրան ողջ և առողջ: Զադիգըստիպված է բաժանվել անհավատարիմ կնոջից

Զադիգը տարվում է փիլիսոփայությամբ և իր ժամանակը կիսում է ընկերներիհետ: Առավոտյան նրա գրադարանը բաց է բոլոր գիտնականների համար, իսկերեկոյան նրա տանը հավաքվում է ընտրյալ հասարակություն: Նրա տանդիմաց ապրում է ոմն Արիմազ, որը նախանձ է: Նրան ատելի է Զադիգիհյուրերի կառքերի աղմուկը: Մի օր այգում նա գտնում է Զադիգի հորինածբանաստեղծության պատառիկ, որտեղ հեղինակը վիրավորում է թագավորին:Արիմազը վազում է պալատ և մատնում է պատանուն: Թագավորը բարկանումէ և որոշում է մահապատժի ենթարկել հանդուգնին, սակայն Զադիգը խոսում էայնքան գեղեցիկ, խելացի և խորը, որ տիրակալը փոխում է իր որոշումը ևաստիճանաբար սկսում է իր բոլոր գործերը քննարկել սրա հետ: Նշանակումէ Զադիգին առաջին նախարար: Նրա անունը թնդում է ողջ պետության մեջ:Ժողովուրդը հիանում է նրա տաղանդներով: Տղայի արտաքինը գերում էթագուհի Աստարտային: Զադիգի սրտում նույնպես զգացմունք է ծնվում:Պալատական լրտեսներն ամեն բան իմանում են և Մաոբդարը սկսում էխանդել: Նախանձ Արիմազը ստիպում է իր կնոջը ուղարկել թագավորին իրշալը, որը նման է թագուհու շալին: Թագավորը գիշերով որոշում է թունավորելԱստարտային, իսկ առավոտյան խեղդել Զադիգին: Այդ հրամանը նա տալիս էներքինուն: Այս բանը լսում է համր գաճաճը, որը շատ նվիրված է թագուհուն:Պատկերում է սպանության տեսարանը թղթի վրա և տալիս թագուհուն, որնամեն բան հասկանում է և հրամայում է Զադիգին փախչել:

Երիտասարդը գալիս է Եգիպտոս: Սահմանի վրա տեսնում է, թե ինչպես է միտղամարդ ծեծում իր կնոջը: Զադիգը պաշտպանում է խեղճին և վիրավորումտղամարդուն: Անսպասելիորեն վրա են հասնում կատարացուներ Բաբելոնիցև տանում են իրենց հետ եգիպտուհուն: Զադիգը ոչինչ չի հասկանում և, քանիոր Եգիպտոսի օրենքը պահանջում է, որ մերձավորի արյուն թափած մարդըդառնա ստրուկ, վաճառվում է արաբ առևտրական Սետոկին: Տեսնելով իր նորստրուկի բազում առաքինությունները՝ Սետոկը դարձնում է նրան իր ընկերը:Շուտով, ինչպես Բաբելոնի թագավորը, չի կարողանում վճիռներ ընդունելառանց Զադիգի: Իսկ Զադիգն ուրախ է, որ Սետոկը չունի կին

Արաբիայում Զադիգն իմանում է սարսափելի ավանդույթի մասին: Ամուսինկորցրած կինը սրբանալ ցանկանալու դեպքում կարող է ողջակիզել իրենամուսնու դիակի վրա: Զադիգը համոզում է ազգի մեծերին ընդունել այնպիսիօրենք, օր կինը իրավունք ունենա այրել իրեն միայն որևէ երիտասարդտղամարդու հետ առանձին զրուցելուց հետո: Այդ օրվանից ոչ մի կին իրեն չիայրում: Սակայն քրմերը թշնամությամբ են լցվում Զադիգի նկատմամբ,որովհետև կորցնում են հարստանալու իրենց աղբյուրները: Նրանք էինժառանգում մահացած կանանց ունեցվածքը: Ողջ այս ընթացքում Զադիգին չենլքում մտքերն Աստարտայի մասին: Արաբ ավազակ Արբոգադից նա իմանում է,որ Բաբելոնում ապստամբություն է, թագավոր Մաոբդարը սպանված է, իսկԱստարտան ամենայն հավանականությամբ գերի է հիրկանների իշխանիմոտ

Զադիգը շարունակում է իր ճանապարհորդությունը և հանդիպում էստրկուհիների խմբի, որոնց թվում է Աստարտան: Երկուսն էլ երջանիկ են:Աստարտան պատմում է իր գլխով անցածը: Հավատարիմ Կադորը Զադիգիփախչելու գիշերը պահել է նրան տաճարում մեծ արձանի մեջ: Հանկարծակիարձանի միջից լսելով կնոջ ձայնը՝ թագավորը խենթացել է: Նրա խենթացումըպատճառ է դառնում ապստամբության: Աստարտային Արբոգադ ավազակըվաճառել է առևտրականներին և վերջինս հայտնվել է ստրկուհիների թվում:Զադիգը կարողանում է փախցնել Աստարտային: Բաբելոնում թագուհունընդունում են շուքով: Ժողովուրդը որոշում է, որ կամուսնացնի թագուհուն նրահետ, ում կընտրի ժողովուրդը՝ իմաստուն և խիզախ մեկի հետ: Թեկնածուներըպիտի կռվեն նիզակներով և պատասխանեն մոգերի հանելուկ հարցերին:Զադիգի մրցակիցը՝ Իտոբադը, գիշերով տիրում է Զադիգի զրահներին, որոնքսպիտակ են, իսկ տեղում թողնում է իր կանաչ զրահը: Մրցադաշտում կանաչզրահներ հագած Զադիգիի հասցեին վիրավորանքներ են տեղում: Նաշփոթված է և կարծում է, որ աշխարհին տիրում է կույր ճակատագիրը

Եփրատի ափին հանդիպում է հրեշտակին, որը համոզում է նրանվերադառնալ Բաբելոն և շարունակել մրցությունը: Զադիգը հաղթում էԻտոբադին, ապա հայտնում, որ սա փոխել էր զրահները: Նա դառնում էթագավոր, ամուսնանում է Աստարտայի հետ և երջանիկ է: Կանչում էԱրաբիայից Սետոկին և դարձնում է Բաբելոնի առևտրական գերատեսչությանգլուխ: Հավատարիմ ընկեր Կադորը պարգևատրվում է:

Չեն մոռանում նաև գաճաճինԶեմիրան չի կարող ներել իրեն և զղջում է:Ազորան՝ նույնպես: Պետությունն ապրում է խաղաղ և բարգավաճ, քանի որնրանում տիրում են արդարությունը և սերը:           

tarntercum