Վրթանես Փափազյան. «Չռչռ-քար» (համառոտ)

papazyan-chrchr-qarՀեղինակը ընկերների հետ հեռանում է քաղաքից և սայլով գալիս քարքարոտ մի տեղ: Հասնում են Չռչռքար, որը ժայռոտ ևանտառապատ լեռ է, որ ցցված է կնճռոտ ձորակի ծայրին: Այդվայրերը նշանավոր են նրանով, որ այդտեղ են սպանվել Հասարգյուղի չորս հայտնի եղբայրները: Ընկերներից մեկը սկսում էպատմել Չռչռքարի մասին: Հասարցի չորս եղբայրներն իրենցգյուղի կտրիճներն էին: Մեծը, որ հիսնամյա հսկա մարդ էր,լեռների հարազատ ծնունդը, ամուսնացած էր, միայն մի մանուկուներ, տասնամյա տղա, մյուսները ամուրի էին, ամուրի էլ մեռան: Հաբեթ աղանբազմահարուստ մի աղա էր իր շրջանում, հարուստ և լիրբ: Փողի ուժը փորձել և լրբացել էր:Փողը տեր և իշխան էր ամեն բանի: Հարուստը կարող էր գոռալ, կանչել, հայհոյել, ծեծել: ԵվՀաբեթ աղան փող ուներ շատ: Դիզել էր նա բավական: Տոկոսով էր տալիս: Գյուղացիներին էր ստրուկ շինել, մուրհակներով, գրավներով շղթայել, հետո, շրջանը մեծացրել էր այնքան,որ հասել էր մինչև Հասար և հեռուն: Գյուղացի չկար, որ պարտք չունենար նրան: Նրամեռնելուց հետո որդին քաղաքում փողը ցորենի նման բռով դեսուդեն ցրելով` հազիվ 3 – 4տարում հասավ իր շորերը ծախելու օրին: Բանն այն է, որ խեղճ Սողոմոնն ու իրեղբայրները վաղուց պարտք ունեին աղային: Մի տարի հիվանդությունը կոտորել էրգոմեշներին, եզներն էլ սովածությունից ընկելսատկել էին: 200 ռուբլի 40 տոկոսով առելէին, պարտքն էլ ձնագնդի նման գլորվել, սար էր դարձել: Հաբեթ աղան, երևի որովհետևՍողոմոնը շատ խոնարհ ողջույններով չէր հանդիպել նրան, թշնամացել էր հետը և այժմ իրփողն էր ուզում: Սողոմոնն էլ շատ դես ու դեն է անում, լուր է ուղարկում, աղաչում, բայցտեսնում է, որ աղան անդրդվելի է, մի օր չարուխները հագնում, ոտքով Դուզան է գալիս, որանձամբ աղաչի, գուցե մուրհակը կարողանա նորոգել տալ: 20 – 30 մանեթ ճարում է, որտոկոսները վճարի, գուցե խղճա և ժամանակ տա: Սակայն Հաբեթ աղան մի թունդ, լկտիհայհոյանք է բաց թողնոմ, և մի մեծ ապտակ հասցնում Սողոմոնին: Սողոմոնն էլ մոռանումէ աղա, պարտք, անճարություն, արյունը գլխին է խփում, այնպիսի հարված է հասցնումաղային, որ սա պառկում է: Նրանց փորձում են հաշտեցնել, չեն հաշտվում: Այդ ձմեռՍողոմոնն ու ընտանիքը, բոլոր եղբայրները, մնում են համարյա անոթի: Աղան ամեն կերպաշխատում է և փողի ուժով հաջողվում է հասցնել նրանց այդ դրության: Խլում է տավարը,խոտը, կալի արդյունքը: Սողոմոնի կինը կրած տանջանքներից մեռնում է, թողնելով որբտասնամյա մանուկին: Գարունը երբ բացվում է, այլևս չկան ոչ եզ, ոչ գոմեշ, ոչ սերմացու,ոչ փող: Չորս եղբայրները դառնում են օրվա հացի կարոտ մարդիկ: Եվ խորունկ զայրույթ է բռնկվում մի ժամանակ մեծ, առատ տան զավակների սրտի մեջ: Եղբայրներին թողնում են ամեն ինչ և ընկնում լեռները: Մի գիշեր էլ զինված, իջնում են Դուզան, գտնում գյուղիգիշերապահներից մեկին, ստիպում, որ նա մի պատրվակով բաց անել տա Հաբեթ աղայիտան դուռը, ներս են նետվում և բռնում աղայի կոկորդից: Մեկը գտնում է բոլորմուրհակները, վառում է, իսկ Սողոմոնը վար է բերում տանտիրոջ արծաթապատ հրացանը,կամենալով զրկել նրան պաշտպանվելու միջոցից: Սպառնում է սպանել, եթե ցույց չտափողի տեղը: Այդպիսով մտածում է իրենց քանդած տունը վերանորոգող գումար ձեռքբերելուց հետո` թողնել հեռանալ: Եղբայրները գոհ, պատրաստվում են հեռանալու:Սողոմոնը կամենում է հետը վերցնել նաև աղայի լի հրացանը, վախենալով, որ հետևիցըչխփեն իրեն: Հաբեթ աղան բռնում է հրացանի փողից և չի թողնում, որ տանեն: Աղայի կինըսթափվում է, դուրս է սպրդում և ճիչ ու աղմուկ բարձրացնում: Լսվում է աղմուկ, շներիհաչոց: Պետք էր փախչել, բայց աղան ձյութի պես կպել է հրացանից, ոչ աքացիները, ոչգլխին տված բռունցքները, ոչինչ չեն հաջողվում պոկել նրան: Եղբայրները հասկանում են,որ վաշխառուն դիտմամբ է սարքում այս տեսարանը, մինչև օգնության հասնեն, բռնեննրանց: Սողոմոնը քաշում է բլթակը: Լսվում է մի խուլ թնդյուն, հետո բարձրանում են ճիչեր,աղմուկ և չորս եղբայրները հազիվ կարողանում են իրենց դուրս նետել գյուղից, մտնելանտառները և ազատվել հետապնդումից: Այլևս նրանքղաչաղներեն: Այսպես նրանքփախստական` ապրում են ամբողջ ամառը: Ձիավորների զինված խմբերը նրանց հետևիցընկած` որոնումգտնում են, բայց միշտ փախստականներին հաջողվում է ազատվել, մինչևմի օր, այդ դժբախտ Չռչռքարի լեռը եղած ժամանակ, մատնությամբ կամ պատահմամբ,պաշարվում են` այս անգամ էլ ազատվելու: Կռվում են, որքան հնարավոր է: Եղբայրներիցկրտսերը զարնվում է մի թփի տակ և մեռնում, երկրորդը վիրավոր` ժայռերից գլորվում էձորը և փշրվում քարերի վրա, երրորդին գտնում են ոտքը կոտրած` մի քարայրի մոտ, և նաէլ բանտում է մեռնում, իսկ Սողոմոնն արյունաքամ, մի քանի գնդակ մարմնի մեջ,տասնամյա որդուն գրկած` նետում է իրեն մեծ քարայրը: Երկու օր պաշարված,արյունաքամ, անխնամ և անոթի, որդուն սեղմած կրծքի վրա, մեռնում է՝ անիծելով լեռն ուձորը, կյանքն ու նրա դառնությունները, աղայի ամբողջ սերունդն ու հայրենի հողը: Երկուօրից հետո պաշարողները` հասնում են քարայրին և սառած կանգ են առնում արյունալիտեսարանի առաջ: Ծերունի հայրը արյունատապալ մեռած, իսկ մանուկը անոթությունից ևհուզմունքներից` նվաղած նրա կրծքի վրա: Երեխան մեծանում է: Նրան ուսումի են տալիս: Ասում են, որ հեռու մի քաղաքումլավ մարդէ դարձել նա:

tarntercum