Րաֆֆի. «Դավիթ Բեկ» (1882թ. համառոտ)

raffi-davit-bekՌուսների տիրելուց առաջ Հայաստանն իր մեջ զանազան,միմյանցից անկախ խանություններ էր պարունակում, որոնցիցնշանավոր էին Ղարաբաղի, Գանձակի, Շամախու, Երևանի ևՆախիջևանի խանությունները: 1722 թ. լեզգիների ահագինբազմություն արշավանք է գործում դեպի Աղվանից և Սյունյացերկրները: Վրա է հասնում Գուգարացոց Հովհաննես իշխանը՝հարձակվելով լեզգիների վրա: Թեև հաջողվում է մաքրելերկիրը ավազակներից, բայց նրանք թողնում ենբարբարոսության սարսափելի հետքեր: Մի երիտասարդ չիմոռանում այս անգթությունները: Չորս կողմը տեսնում էհոգեկան և բարոյական խորին դատարկություն: Նա Գենվազի իշխան ՍտեփաննոսՎարթանեսյանն է՝ Շահումյան տնից: Զրկված հայրենական ամրոցից, սիրտը լիվրեժխնդրության դառնությամբ՝ իր երկու ծառաների հետ ծպտյալ կերպով թափառում էՍյունյաց աշխարհում, հայոց մելիքներին հորդորում միաբանվել և ընդհանուրապստամբությամբ թոթափել խաների ծանր լուծը, բայց ամեն տեղ գտնում է սառըանտարբերություն և արհամարհանք: Արևելյան Պարսկաստանն ընկել է ավղաններիիշխանության ներքո և պարսից Հայաստանում համարյա անիշխանություն է տիրում: Բոլորհանգամանքները հաջողություն են խոստանում: Պարսից և թուրքաց արքունիքներըսարսափելի խռովության մեջ են: Ստեփաննոսն իր երկու ծառաների՝ Աղասու և Ջումշուդիհետ գնում է հրեա ոսկերիչ Հարունի տուն և նրան պատվիրում շինել թվով մոտ 40 կնիքներ՝եպիսկոպոսների, քահանաների, իշխանների, մելիքների, տանուտերերի հայերեն կամպարսկերեն տառերով: Հրեան մեծ գումարի դիմաց համաձայնում է կեղծել դրանք:

15 տարի առաջ: Փայտակարանի Բարգյուշատ գավառի Ֆաթալի խանը ամառը անցկացնումէ Փայտակարանի հովասուն լեռների վրա: Գիշերը կանանոցի չադրներից ծածուկ դուրս ենգալիս երկու հոգի՝ խանի կանանցից մեկը՝ Սյուրին, և կանանոցի ներքինապետ Ահմեդը,երկուսն էլ ազգությամբ հայ, և գնում դեպի լեռան այն մասը, ուր մի ահագին խոռոչ կա՝ոչխարների համար փոթորկի ժամանակ պատսպարվելու ստորգետնյա զնդան, ուր այժմգտնվում են բազմաթիվ հայ գերիներ: Տիկինը փոխում է վիրավորների փաթոթները ևսպեղանի դնում: Նրանցից մեկը Ստեփաննոսն է՝ Սյուրիի սիրեցյալը, թեև տղան նրան չիճանաչում: Խոստանում է, որ կբուժի նրա բոլոր ցավերը: Գիշերը Սյուրիին փորձում էխեղդել մի խափշիկ, բայց աղախնի ձայնը խանգարում է, և նա կտրում է միայն մի քանիհյուսեր ծամերից: Կանանոցում լուր է տարածվում, թե դա կազմակերպել է խանի հարեմիթագուհին՝ Զեյնաբը, որը կորցրել է իր նշանակությունը Սյուրիի՝ խանի հարեմը մտնելուցհետո: Սյուրին Տաթևի Դավիթ ուրացողի դուստրն է: Առաջվա անունը Մարիամ է: Հայրընրան ծախել է Տաթևի մելիքությունը ստանալու համար: Հույս ունի աղջկա միջոցովկարգավորել իր հարցերը, սակայն Սյուրին, հակառակը, միշտ խափանում է դավաճան հործրագրերը: Այժմ էլ Կարմիր վանքի կամ Երիցվանիկ ավանի մելիք Ֆրանգյուլի հետդիտավորություն ունեն Գենվազի և Բարգյուշատի մելիքությունները իրենց ձեռքը գցել: Մինչայդ խանին գրգռեցին Գենվազի իշխան մելիք Վարթանեսի դեմ, որն ընկավ կռվի մեջ: Այդտոհմից ազատվեց միայն նրա որդին՝ միակ ժառանգը՝ Ստեփաննոսը, ով գերի ընկավ խանիզորքերի ձեռքը և ում ամեն օր ծածուկ այցելում է Սյուրին: Գենվազն այժմ խանի ձեռքին է, ևքանի որ խաները սովորաբար հայոց գավառները հանձնում են հայ մելիքներին՝ փոխարենըտարեկան հարկ ստանալով, Դավիթն ու Ֆրանգյուլն ուզում են, որ Ստեփաննոսը մեռնի:Դրա համար պետք է տապալեն Թորոս իշխանի՝ Ստեփաննոսի քեռու գործը, ով գալիս էգնելու գերիներին և ազատելու նրանց: Նրանք խաբում են խանին, թե իբր Վարթանեսիգանձերը Թորոսի մոտ են, պետք է մեծ փրկագին պահանջել, իսկ իրական նպատակն է, որԹորոսը չկարողանա գնել պատանդներին, և նրանք մեռնեն բանտում: Սյուրին խանգարումէ նրանց՝ խանին խնդրելով վաճառել գերիներին: Այսպիսով Ստեփաննոսն ազատվում է:Սակայն, Ֆրանգյուլը, հասկանալով, որ Սյուրին առանձնապես չի աջակցում հորը, փորձումէ ինքը գլուխ բերել իր գործը՝ գնալով իմամի մոտ: Ծանոթ լինելով պարսկականգրականությանը՝ Ֆրանգյուլը կարողանում է իմամին գայթակղել իր հնարած երազովՄուհամմեդի այգու մասին, և նրա միջոցով, քանի որ իմամը պաշտելի էր բոլորի կողմից,ազդել խանի վրա: Իմամը առավոտյան կատարելու է թլփատության խորհուրդը, թեևՖրանգյուլն արդեն մեկ անգամ ընդունել էր մահմեդականություն, երբ գերի էրՊարսկաստանում՝ Սպահան քաղաքում: Իմամը այս ամենից տեղյակ չէ, բայց Ֆրանգյուլինճանաչում է դերվիշը, որն այդ ժամանակ իմամի մոտ էր, և լուրը փոխանցում է Ահմեդին:Դավիթ ուրացողի համար Գենվազի և Բարգյուշատի մելիքությունների մասին մտածելնանգամ անիմաստ է դառնում: Մելիք Դավիթի անգթությունները գազանության են հասնում:Տաթևացի մի ընտանիք հրդեհում է ինքն իրեն հրապարակավ հարկերի ծանրությանպատճառով: Ընտանիքից մի տղա փրկվում է Ահմեդի շնորհիվ: Նա պահում է տղային, բայցշուտով խանը հանդիմանում է նրան, որ քրիստոնյա է պահում իր վրանում: Ստիպված էծածուկ հեռացնել տղային Հայաստանից: Սյուրին հանդիպում է նրան, զրուցում,խորհուրդներ ու ոսկի տալիս: Տղայի անունը Դավիթ է: Նա ուխտ է անում կռվելանարդարության դեմ: Ահմեդը նվիրում է նրան Սյունյաց աշխարհից մի հզոր թագավորիթուր: Նա գնում է Վրաստան: Այստեղ նրան հոգաբարձու և խնամակալ է դառնալուհայազգի Օրբելյան իշխանը, սակայն իշխանը Դավիթի հասնելուց մեկ շաբաթ առաջմահանում է: Տղան անհարմար է համարում բեռ լինել օտար ընտանիքի վրա և հեռանում է:Սկզբում ապրում է Սյուրիի տված ոսկիներով՝ ապրելով մի հայ մանրավաճառի տանը, որըհետո դուրս է հանում նրան: Թափառում է սարերի վրա: Պատահաբար տեսնում է մի խումբկանանց: Մի փոքրիկ աղջիկ մոտենում է Դավիթին և նրան կաթ է տալիս, ծիծաղում ուհեռանում: Դավիթը որոշում է գտնել նրան և հանդիպում է մի հովվի Սիկո անունով, որը,պարզվում է, մեծ պարոնի ոչխարների հովիվն է: Նա ճանաչում է աղջկան, դա մեծ պարոնիեղբոր աղջիկն է՝ Թամարը, որը որբ է և խորթ մոր հետ ապրում է պարոնի մոտ: Դավիթըդառնում է հովվի օգնականը: Նրանք Թամարի հետ հաճախ են հանդիպում: Դավիթը նրանծաղիկներ ու զանազան պտուղներ է հավաքում: Կանանցից մեկը լսում է նրանց զրույցը, ևԹամարին արգելում են գնալ սարերը: Զատիկից հետո Կանաչ կիրակի օրը, Կուր գետի ափիմոտ կատարվում է մի հանդիսավոր կրոնական տոնախմբություն: Այդ օրը Թամարըպատահաբար ընկնում է ջուրը, և Դավիթը նրան փրկում է: Մեծ պարոնը Դավիթին տալիս էթավադություն և դարձնում իր որդու ընկերը:

15 տարի անց: Դավիթը դարձել է հայտնի զորավար: Նա և Թամարը նշանված են: Ահա միօր էլ Աղասին նրան երկու նամակ է բերում, որոնցում նկարագրվում է Հայաստանի վիճակըև խնդրում են նրան վերադառնալ հայրենիք: Նամակներից մեկի վրա բազմաթիվ կնիքներեն: Մյուսը գրել է նրա մանկության ընկերը՝ Ստեփաննոսը: Դավիթը որոշում է գնալ: Մեծպարոնին ներկայացնում է, թե գնում է Էջմիածին ուխտագնացության, սակայն Թամարինասում է ճշմարտությունը: Աղջիկն իր մտքում որոշում է գնալ Դավիթի հետևից: Դավիթ Բեկըգնում է 40 հայ տղամարդկանց՝ Մխիթար սպարապետի, Բայինդուր իշխանի և այլ քաջերիհետ: Ստեփաննոսը հայտնում է նրան իր սուտը՝ երկու նամակն էլ ինքն է գրել, կնիքներըկեղծել է: Իրականում Հայաստանում որևէ պատրաստություն չկա: Բեկը սկզբումհուսահատվում է, բայց հետո փոխում է իր ծրագիրը: Նա 40 քաջերով հարձակվում էԿարաչոռլուների ցեղի վրա, հաղթություն գործում, ապա նրա կամավորները գրավում ենՇընհերը, որն անձնատուր է լինում առանց կռիվի, հետո երկու օր կռվում են Ջվանշիրներիհետ և հաղթում: Սրանք փախչում են, օգնության են հասնում Կուրթլար ավանիպարսիկները, բայց Բեկը նրանց դեմ ուղարկում է Մխիթար սպարապետին և հրամայումոչնչացնել այն: Նա սարսափ է տարածում թշնամիների վրա, ինչը հաջողությանամենագլխավոր պայմանն է: Տաթևի վանահայր, Սյունյաց աշխարհի առաջնորդ Ներսեսարքեպիսկոպոսը նամակներով հրավիրում է Սյունյաց աշխարհի նշանավոր իշխաններին ևմելիքներին, որպեսզի Վարդանանց նահատակների հոգեհանգստի տոնին բոլորը ներկալինեն և այդ խորհրդավոր օրում կնքվի և խորհրդավոր գործի ուխտը: Արարողությունիցհետո՝ նույն օրը, Բեկի շուրջը հավաքվում են 6628 կամավոր զինվորներ: Նա որպես իրգործողությունների կենտրոն ընտրում է Տաթևի վանքը: Վանքի արծաթե զանազան իրերը,ընծայված հայոց թագավորների և այն նշանավոր անձանց կողմից, հալեցվում են, որպեսզիդրանց արծաթով հրացան գնեն: Բեկի մոտ են գալիս նաև կանայք՝ նվիրելով իրենցզարդերը և առաջարկելով իրենց օգնությունը: Դավիթ ուրացողը իր Շահկուլի անունովորդու հետ, որ ծնված էր պարսիկ կնոջից, հավաքում է զորքեր, որ թույլ չտա Բեկին մտնելուՏաթևի սահմանը: Բեկի զինվորները ջարդում են ուրացողի զինվորներին: Շահկուլինփախչում է և ապաստան գտնում մի աղքատ կնոջ շնաբնում: Գյուղացի կինը քնածժամանակ սպանում է նրան՝ ճակատի մեջ խրելով թավլամեխը քուֆտա ծեծելու օթակով:Դավիթ ուրացողին բռնում են ճանապարհից և կալանավորում: Նա չի զղջում և նրանգլխատում են: Ստեփաննոս Շահումյանը, Խորեն հայր սուրբը և հալիձորցի Տեր Ավետիքըսափրիչի, նրա աշակերտի և հյուսնի հանդերձանքով գնում են դեպի Զեվու: Ճանապարհինսպանում են մի սուրհանդակի, որը նամակ էր տանում Ֆաթալի խանին բերդիպաշտպանության օգնություն խնդրելու համար, քանզի լուրեր էին տարածվել, թե Բեկըշուտով հարձակվելու է նրանց վրա, իսկ դրանից հետո Որոտնա բերդը, Ալթինջի բերդը, ուրնստած է Ֆաթալի խանը, հեշտությամբ կտիրի, ուստի խանը պարտավոր է օգնել նրանց:Ծպտյալ ուղևորները բերդ են մտնում ՄելիքՓարսադանի որդի Բալի զորավարիօգնությամբ, որը ներս է տանում նրանց՝ խանի ֆարրաշ կոչելով իրեն: Նրանք գաղտնիհանդիպում են տեղացի հայերին Սառա անունով մի կնոջ տան մառանում: Նա Խորենիսիրեցյալն է, ունեն փոքրիկ որդի Պետրոս անունով: Սակայն Սառան դավաճանել էԽորենին, ամուսնացել ուրիշի հետ, այժմ այրի է, զղջում է և խնդրում է Խորենին ներելիրեն: Խորենը դեռ սիրում է նրան, բայց չի կարող թողնել վանքը, որտեղ փորձել էրմոռանալ Սառային: Սառան միայն խնդրում է սիրել իրեն: Ինքն այդպես կփրկվի: Նաելումուտ ունի Ասլամազկուլի խանի բերդ, գինի է տանում նրան, բացի այդ մտերիմ է նրականանցից մեկի՝ հույն Զուբեյիդա խանումի աղախին, ազգությամբ հայ Փարիշանի հետ ևերբեմն բժշկական ծառայություններ է մատուցում երեխային, որը կոկորդի ուռուցք ուներ:Փարիշանը նախ կարողանում է Սառային փոխանցել զենքերի պահեստի բանալին, որովզինում են տեղացի հայերին, ապա հրդեհել բերդը: Մյուս կողմից Տեր Ավետիքը բերդիարևմտյան պարսպի տակից մի ական է փորել տալիս, որով Բայինդուր իշխանի գունդըմտնում է բերդը՝ բացելով դուռը Բեկի զորքերի համար: Մինչ այդ Բայինդուր իշխանի,Ավթանդիլ գնդապետի և ՄելիքՓարսադանի գնդերը ջարդել էին թուրքերի ամրացրած միքանի դիրքեր և գրավել նրանց թնդանոթները: Այպիսով փրկվում են տեղացի հայերը, որոնցխանը գլխատելու էր առավոտյան: Փարիշանի խնդրանքով նրա տիրուհուն և որդուն ևսփախցնում են և փրկում: Խանը մտնում է իր գաղտնի պահեստը, որտեղ պահվում էին նրագանձերը և վառոդը և պայթեցնում է Զեվուի բերդը իր և կանանոցի հետ միասին: ԴավիթԲեկին Սյունյաց աշխարհի պետերից չմիացան միայն երկու մարդ՝ Տաթևի մելիք Դավիթուրացողը և Արծվանիկի մելիք Ֆրանգյուլ ուրացողը: Սա որոշում է Ֆաթալի խանի հետդավադրություն կազմակերպել ընդդեմ Դավիթի: Նա Տեր Հարութի հետ խաչի ևԱվետարանի հետ նամակ է ուղարկում Թորոս իշխանին, թե իբր զղջացել է և խնդրում էիրեն ընդունեն իրենց շարքերը, ինքը կարող է օգնել իր երկու հազար զինվորներով: Հետոանձամբ է գալիս, քանի որ խանը բացահայտել էր այդ ամենը և հրամայել էր բռնել նրան:Թորոս իշխանը որոշում է նրան հնարավորություն տալ, թեև Շահումյանը, ՄելիքՓարսադանյանը և Մելիք Նուբարը դեմ էին: Դավադրության մասին պատահաբարտեղեկանում է դերվիշը և խանին խորհուրդ է տալիս հաշտվել՝ նրա համարկանխագուշակելով նախ հաղթություն, ապա մոտալուտ մահ: Սակայն խանը չիհամաձայնվում: Դերվիշը դավադրության մասին հայտնում է Թորոսին, բայց սա չիհավատում: Ահմեդը դերվիշի օգնությամբ կազմակերպում է Սյուրիի և նրա դստեր՝Ֆաթիմայի փախուստը: Պատերազմի ժամանակ Թորոս իշխանը զոհվում է: Սպանվում էխանի եղբայր Աղասին: Շահումյանին գերի են տանում, սակայն նրան ազատում է Ահմեդը, (բոլորը զբաղված էին վիրավոր խանով) և նույն օրը Շահումյանը սպանում է խանի մոտիցվերադարձող Ֆրանգյուլին: Դերվիշի այրում նա հանդիմում է Սյուրիին և Ֆաթիմային:Ահմեդը ևս նրանց հետ է: Դերվիշը մնում է բռնակալի ամրոցի մոտ: Կապրի նրա քանդածավերակների մեջգուցե մի անգամ ևս  հարկավոր լինի գործինմտնում է իր ճգնարանը:

Դավիթ Բեկը ուրիշ շատ հաղթություններ է գործում: Այժմ նա գործ ուներ օսմանցիներիհետ: Վեց տարի միայն վարելով իր իշխանությունը՝ նա հիվանդանում է և մահանում 1728թվին: Նրանից ժառանգ չի մնում: Նրա տեղ ընտրում են Մխիթար սպարապետին: Դավթիգործակից մյուս քաջերի մասին պատմությունը լռում է. հայտնի չէ՝ ուր գնացին, ինչ եղան:

tarntercum