Րաֆֆի. «Մինն այսպես, մյուսը այնպես» (1890 թ. համառոտ)

raffiԹիֆլիսի վաճառականների կյանքից

Թիֆլիսի Սոլոլակ կոչված թաղի գեղեցիկ եռահարկտունը պատկանում է ԱղաՊարոնովին, որը նույնինքը Սերգեյ Եգորիչն է՝ Թիֆլիսի ամենահարուստվաճառականներից մեկը:
Վեպը սկսում է նրանով, որ Արտեմ Պետրովիչը,սպասավորների և ծառաների «դալալը», դուրս է գալիս այդ տնից՝ մտքում դժգոհելով աղջիկպարոնից, որը շատ քմահաճ է սպասավորների ընտրության հարցում և ոչ մեկին չիհավանում: Արտեմ Պետրովիչը այցելում է մի աղքատ կնոջ՝ Քեթևանին, որպեսզի նրաորդուն՝ Նիկոլին, տանի Աղայի մոտ, սակայն Քեթևանը չի համաձայնվում՝ պատմելով, որվերոհիշյալ Սերգեյ Եգորիչն է պատճառ դարձել իր աղքատության, «խլնքոտ Սաքուլը հիմաԱղաՊարոնով է դարձել, «աղան» բավական չէր, «պարոնն» էլ պոչին է կպցրել»: Նա իրամուսնու խանութում գործակատար էր և ամուսնու վատ գործերի դրությունից օգտվելով,մյուս պարտատերերից ազատելու խոստումով, ամուսնուն սուտ վեքսիլներ առնել տվեց ևբանը հասցրեց նրան, որ ամբողջ ունեցվածքը իր անունով դարձրեց: Ամուսնու մահից հետոայդ խաբեբան տիրեց նրանց բոլոր կայքերին և ընտանիքը մի կտոր հացի կարոտ թողեց:Այժմ խեղճ կինը մեշոկներ կարելով է ապրում, որդին ևս օգնում է նրան: ԱրտեմՊետրովիչը, ձևացնելով, թե տեղյակ չէ այդ պատմությանը, հեռանում է՝ թողնելով զրույցըմեկ ուրիշ ավելի հարմար ժամնակի: Անցնում է  ութ ամիս, և Քեթևանը մահանում է ցրտիցու քաղցից: Նույն օրը ԱղաՊարոնովի տանը խնջույք է, նրա դստեր՝ Անիչկայի ծծնդյանտոնախմբությունը: Տանը կա նոր սպասավոր՝ Փրիդոն՝ մի իմերել ծառա, սիրուն դեմքով ուճակատով: Տանտիկինը՝ Մարիա Սերգեևնան, նրա անունը մի առանձին քնքշությամբ էտալիս: Հյուրերի թվում է մի երիտասարդ բժիշկ՝ Դաբաղյանը, որը միտք ունի ամուսնանալԱնիչկայի հետ, թեև աղջիկը բավականին արհամարհական վերաբերմունք ունի նրահանդեպ: Այս երիտասարդին լայն ասպարեզ է սպասում ավելի շատ իրճարպկություններով, քան թե գիտությամբ պայմանավորված: ԱղաՊարոնովի տունը աչքիէ ընկնում ընտիր իրեղեններով՝ արծաթյա անոթներ, թանկագին ֆարֆոր ու բյուրեղ,կարմիր ատլասով պատած և թանկագին փայտից շինված գեղաքանդակ կարասի,հայելիներ, ջահեր, արծաթյա աշտանակներ: Բայց այդ բոլորը չափազանց արհեստական ուկեղծ է, քանի որ չկա ճաշակ, կարգ և տունը ավելի շուտ խանութի, քան բնակարանիտպավորություն է թողնում: Տան հյուրերից է նաև Յակուլ Յակուլիչը, որը ԴաբաղյանինԱնիչկայի գովքն է անում և բացատրում, որ չի լինում լավ աղջիկ և շատ փող երկուսըմիասին, պետք է քիչ փող ուզել, «թամահը» պակասեցնել: Անիչկան, ձանձրանալովհյուրերից, գնում է պարտեզ, ապա իր սենյակ, որպեսզի փոխի իր ցեխոտված զգեստը և գանվագելու հյուրերի համար և այդպես էլ չի գնում:

Քաղաքի Երևանյան հրապարակի վրա կանգնած է մի քառակուսի մեծ շենք, որ կոչվում էքարվանսարա: Սա Թիֆլիսում առաջին շենքն է, որ պահպանելով ասիական անունը, իբրևթե դարձել է եվրոպական առևտրական տուն, հավաքելով այն վաճառականներին, որոնքնույնպես պահպանելով ասիական բարքն ու վարքը, միայն իրենց արխալուղն ու գաբանեվրոպական սերթուկի են փոխել: Այստեղ է գտնվում նաև Սերգեյ Եգորիչի խանութը:Վաճառում է հիմնականում բրդեղեն, մետաքսյա գործվածքներ: Ամբողջ օրը խանութում է ևսիրում է ամեն ինչ ինքը անել: Նրա խանութին կից փոքրիկ կրպակ ունի մի նրբակազմերիտասարդ՝ Ռուբեն Արուսյանը, որը թիֆլիսեցի չէ, գավառական մի փոքրիկ քաղաքից էեկել, ծանոթներից մեկի միջնորդությամբ մտել  է եվրոպացի վաճառականի մոտ, սովորելֆրանսերեն և բավական վարժվել առևտրական ձեռնարկությունների մեջ:Ինքնակրթությամբ այն աստիճան զարգացած է, որ մի քանի լեզուներով ոչ միայն վարժխոսում է, այլև գրում ու կարդում: Մի չափավոր դրամագլուխ ձեռք բերելով այժմ անկախվաճառականություն է անում: Նրա դրացիությունը բոլորովին անտանելի է ԱղաՊարոնովին, քանի որ Ռուբենը լավ է վերաբերվում իր գործակատարներին, և տեսնելով դա՝Աղան իր գործակատարներին չի կարողանում հայհոյել կամ ծեծել, բարկանում է նաև նրախանութի սովորություններով, որոնք հիմնված են ազնվության վրա, մինչդեռ Պարոնովըկարծում է, որ առանց ստախոսության անկարելի է առևտուր անել: Ռուբեն Արուսյանըխանութով դրացի լինելով ԱղաՊարոնովին, բնակարանով ևս շատ հեռու չէ նրանից, քանիոր ապրում է Մարիա Սերգեևնայի այրի քրոջ՝ նույն փողոցում գտնվող տանը, որը վարձով էտալիս իր երկու սենյակները: Ռուբենի տանը հաճախ լինում են հանդիպումներ, որոնցժամանակ խոսում են զանազան թեմաներից, գրքեր են կարդում, ծրագրեր մշակում: Նրածառան՝ Հայրապետը, տիրոջ հետ վարվում է այնպես, ասես ինքն է տերը, հաճախնախատում է Ռուբենին, բարկանում ու բողոքում: Ռուբենին այցելում է Սաթենիկ անունովմի աղջիկ, որը նրա մոտ հաշվապահություն է սովորում՝ հիվանդ ընտանիքը պահելուհամար: Ռուբենը մի համառոտ ծրագիր է գրել, որով ցանկանում է խնայողական դրամարկղհիմնել քարվանսարայի գործակատարների համար: Սաթենիկը կարծում է, որ դրա կարիքըչկա, քանի որ նրանք ավելի շուտ բարոյապես կրթվելու կարիք ունեն: Ռուբենը այդիմաստով համամիտ է նրա հետ և դրա համար ևս մտածում է միջոցներ ստեղծել՝գրադարան գործակատարների համար, կիրակնօրյա դպրոց: Թեև այդ նպատակով հիմնվածվաճառականների կլուբը դարձել է խաղաթղթի ու պարահանդեսների ասպարեզ ու միայնզարգացրել է ավելորդ շռայլություն աղքատ վաճառականների ընտանիքում, սակայնՌուբենը չի հուսալքվում: Սաթենիկի հերթական այցի ժամանակ նրա մոտ է գալիս նաևՎարդուհի Վահրամյանը, որին անվանում են օրիորդ «Ցտեսություն», քանի որ չափազանցշրջմոլիկ է, ամեն օր այցելում է իր բոլոր ծանոթներին երկու րոպեով և ցտեսություն ասելովհեռանում: Ի տարբերություն հիվանդ Սաթենիկի նա շատ ակտիվ է: Ռուբենին հայտնում է,որ Սիրաքը ավարտել է իր աշխատությունը, վճռել են գալ իր մոտ և այնտեղ կարդալ:Ռուբենը խնդրում է նրան հրավիրել նաև Անիչկային, որը Վարդուհու դասընկերուհին է եղելև որին Ռուբենը սիրահարվել է՝ հաճախ տեսնելով մորաքրոջը այցելելիս: Անիչկան ևսսիրահարվել է Ռուբենին: Նրանք նաև հանդիպում են, թեև այդ մասին դեռ ոչ ոք չգիտի:Վարդուհին խոստանում է նրան ևս հրավիրել, թեև կարծում է, որ նա թեթևամիտ աղջիկ է ևհարմար չէ Ռուբենին, մինչդեռ Ռուբենը կարծում է, որ նա պարզապես կարիք ունիկրթվելու և որ այդ գործը ինքն իր վրա է վերցնում: Կարծում է, որ Անիչկան կարող էամենապատվական կինը դառնալ: Վարդուհին հեռանում է: Վարդուհին Անիչկային տեսնումէ զբոսնելիս և հայտնում է Ռուբենի խնդրանքը: Որոշում են ասել, թե իբր գնալու էմորաքրոջ մոտ, այդ ժամանակ Վարդուհին կգնա Անիչկայի մորաքրոջ աղջկան Ռուբենիմոտ հրավիրելու, քանի որ նա հաճախ է լինում նրանց հավաքույթներին և այդպեսԱնիչկային էլ կտանի: Անիչկան չափազանց երջանիկ է:

ԱղաՊարոնովը տուն գնում է միայն այն ժամանակ, երբ բոլորը քնած են և դուրս է գալիստնից, երբ բոլորը դարձյալ դեռ քնած են: Հերթական մի օր նա խանութը փակելուց հետոգնում է զբոսնելու և հանդիպում է Յակուլ Յակուլիչին: Սա նրան առաջարկում է «օգնել»ոմն սնանկացած վաճառական Մակար Մակարիչի, որը ետին թվով իրեն վեքսիլներ կտա,ինքը կդառնա գլխավոր պարտատեր, մյուս պարտատերերի հարցը կլուծի, քանի որ սրանքհիմնականում ԱղաՊարոնովի ստրուկներն են և Աղայի մի խոսքը կարող է գործը ամենկողմ դարձնել, իսկ ինքը կվերցնի Մակարի հողը անվճար: Խարդախությունըբարերարության կեղևի մեջ պատելով՝ նրանք համաձայնում են համագործակցել: Արդենգիշեր է, բայց Սերգեյ Եգորիչը դեռ դրսում է: Հանկարծ խուլ փողոցներից մեկում նկատում էերկու հոգու, որոնցից մեկը նրա կինն է, մյուսը Փրիդոնը: Այդ ժամին դրսում գտնվելը ևտարօրինակ զբոսանքը կասկածելի են թվում ամուսնուն, հետևում է նրանց, մինչև տուն ենգնում: Հեռվից նայելով՝ Սերգեյ Եգորիչը հետ է դառնում, չի ցանկանում հավատալ նրան,ինչ մտածում է, թեև այդ միտքն անընդհատ տանջում է նրան: Գնում է ասիականհյուրանոց, որը գտնվում է քարվանսարայի ներքնահարկում: Ամեն շաբաթ այդ հյուրանոցիկարմիր սենյակում նա հանդիպում է մի ռուս կնոջ՝ Սոֆիա Իվանովնային, որը ճակատագրիբերումով դարձել է անբարոյական՝ խաբվելով մի հայ վաճառականի, որի տանը աշխատումէր որպես դաստիարակ: Կինը, հասկանալով Աղայի տխրության պատճառը, ասեսնսեմացնելու համար նրան, ասում է, որ կինը, ամուսնուց սիրո բավականություն չգտնելով,աշխատում է մուրալ օտարներից և կամաակամա ընկնում է ծառաների գիրկը, այդպեսնաև իր կինը: Սերգեյ Եգորիչը նրա ականջին մի բան է ասում, որից Սոֆիան բարկանում էու դուրս փախչում: Սերգեյ Եգորիչը գնում է նրա հետևից և մթության մեջ բախվելովխոհանոցում դրված ավելներին երեսի վրա ցած է գլորվում: Գլուխը սաստիկ զարկվում էսալահատակին, երեսը լողում է մի թանձր հեղուկի մեջ, որ լճացած է սալահատակի վրա:Դա արբեցողներից մեկի փսխուքն է, որ ներկված է կախեթու կարմիր գինով: Պատի մոտքնած հասասը արթնանում է նրա հառաչանքից, մոտենում, վեր բարձրացնում նրան ևճանաչելով ԱղաՊարոնովին՝ զարմացած նայում քարվանսարայի ամենանշանավորմարդու վրա:
Վեպն անավարտ է: 

tarntercum