Փավստոս Բուզանդ. «Հայոց պատմություն » ( V-դար համառոտ)

buzand-hayoc-patmutyunԲուզանդի «Պատմությունը» ընդգրկում է շուրջ կես դար` Խոսրով Կոտակի գահակալությունից (330-338 թթ.) մինչև Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև Հայաստանի բաժանումը 387 թ.։ Երկըսկսվում է երրորդ դպրությունից և ավարտվում է վեցերորդ դպրությամբ։ Հայտնի է, որ առաջին երկու դպրությունները չեն եղել արդեն Փարպեցու ժամանակ։

Բուզանդի շարադրանքի ոճն ազատ է և նման չէ 5-րդ դարի մյուս պատմագիրների ոճին: Հեղինակը հաճախ է մոռանում այս կամ այն տվյալը, մոռացկոտ ուանփույթ է նյութի և թեմաների դասավորության մեջ, միախառնում է իրականությունն ուհրաշապատումըիսկ ժամանակագրությունը խստորեն չի պահպանում: Բուզանդը չունի Մովսես Խորենացու քննական մտածողությունը, դեպքերը պատճառաբանելու և հիմնավորելու Եղիշեի ունակությունը, սակայն ունի Ագաթանգեղոսի միտումայնությունը (տենդենցիոզությունը):

Երրորդ դպրությունը պատմում է Խոսրով Երկրորդ Կոտակի (330-338) և Տիրանի (338-350) թագավորության տարիների մասին: Չորրորդ դպրությունը՝ Արշակ Երկրորդի (350-368) գահակալության մասին, ընդհուպ մինչև նրա բանտարկվելը Անհուշ բերդում: Հինգերորդ դպրությունը՝ Պապի (370-374), Վարազդատի (374-378), Արշակ Երրորդի (378-390) և աթոռանիստ Վաղարշակի թագավորության տարիների մասին: Վեցերորդ դպրությունը պատմում  է Հայաստանի բաժանման մասին և տեղեկություններ է հաղորդում հայոց եպիսկոպոսների մասին:

Բուզանդը բանահյուսությունից օգտվում է այնպես, ինչպես եթե այն լիներ հավաստիաղբյուր և մեջբերելով ժողովրդական վեպը՝ պատմություն է ստեղծում։ Ժամանակագրական առումով շարունակելով Ագաթանգեղոսի «Պատմությունը»՝ թագավորների՝ Արշակունիների մասին խոսելուն զուգահեռ հեղինակը պատմում էԼուսավորչի տան և սպարապետներ Մամիկոնյանների մասին: Ներկայացնելովպարսիկների դեմ վարած պատերազմները, ներքին խարդավանքները՝ Բուզանդը պաշտպանում է միասնական պետականության գաղափարը, որտեղ, սակայն, եկեղեցինկունենա որոշիչ դեր։

Բարձրացող Լուսավորչի տան կամ եկեղեցու և Արշակունիների միջև հակասությունըԲուզանդը ներկայացնում է որպես պայքար հաճախ անբարո կյանքով ապրողթագավորների և ազնիվ ու սրբակյաց հայրապետների միջև, որոնք ուզում են առաջիններինճիշտ ուղի դուրս բերել։

Թագավորների ճյուղը ներկայացնելիս Բուզանդը օգտվել է գրավոր աղբյուրներից, ինչպես նաև բանավոր ասքերից ու զրույցներից։ Եկեղեցու գործիչների մասին Բուզանդը պատմումէ, նկատի ունենալով ժողովրդական և օտար վարքագրություններն ու բանավորպատումները։ Շահեկան է ներկայացնում հոգևորականությանը, հատկապես բարձրացնումէ Ներսես Մեծին, որի կենսագրությունը լրացնելու համար օգտվել է նաև 4-րդ դարինշանավոր աստվածաբան Բարսեղ Կեսարացու վարքից:

Փավստոս Բուզանդի «Պատմությունը» հետագա սերունդների համար եղել էգեղարվեստական նյութի անփոխարինելի աղբյուր։ Մասնավորապես, Րաֆֆին «Սամվել»պատմական վեպի գաղափարը նրանից է փոխառել։

tarntercum