Օլդոս Հաքսլի. «Գեղեցիկ նոր աշխարհ» (1932 թ. համառոտ)

xaksli-o-divni-mirՎեպ-հակաուտոպիայի գործողությունները տեղի են ունենում մտացածին Համաշխարհային Պետության մեջ: Ստաբիլության 632-րդ դարաշրջանն է: Այն կոչվում է Հենրի Ֆորդի դարաշրջան: Ֆորդին կոչում են «Մեր Տեր»: Իշխում է տեխնոկրատիան: Երեխաները ոչ թե ծնվում են, այլ աճեցվում ինկուբատորներում: Ինկուբատորները տարբեր են և նրանցից դուրս են գալիս տարբեր տիպի երեխաներ՝ ալֆա, բետա, գամմա… Ալֆաները բարձրագույն ցեղից են, իսկ մյուսները նվազման կարգով պատկանում են ավելի ցածրակարգ կաստաների և ստեղծված են ֆիզիկական աշխատանքի համար: Յուրաքանչյուր կաստայի ներկայացուցիչ հագնում է որոշակի գույնի զգեստ:

Հասարակական ստանդարտացումը ամենակարևորն է Համաշխարհային Պետության մեջ: Ամեն բան ենթարկված է քաղաքակրթության բարօրությանը: Երեխաներին ենթագիտակցության մեջ քնած ժամանակ ճշմարտություններ են ներարկում: Պատմությունը ցնորք է, բոլորն ապրում են այսօրվա օրով: Կրքերը և հույզերը ավելորդ են և վնասակար են համարվում մարդու համար: Սերը դատարկ զգացմունք է, որը միայն դժբախտացնում է մարդկանց: Երեխաներին փոքրուց սովորեցնում են էրոտիկ խաղեր խաղալ, որպեսզի նրանք հակառակ սեռի մեջ սովորեն տեսնել բացառապես հաճույքի առարկա:  Ցանկալի է, որ զուգընկերները հաճախ փոխվեն, քանզի բոլորը բոլորի համար են: Արվեստ չկա, այլ կա միայն զվարճանքների արդյունաբերություն: Եվ եթե որևէ մեկի տրամադրությունը ինչ-ինչ պատճառով փչացել է, բավական է ընդունել մի քանի գրամ սոմա (թույլ թմրանյութ):

Բերնարդ Մարքսը ալֆա կաստայից է: Սակայն տարբերվում է իր խմբակիցներից: Շատ մտազբաղ է, մելամաղձոտ և անգամ ռոմանտիկ: Չի սիրում սպորտային խաղեր: Ասում են, որ ինկուբատորում արյան փոխարեն նրա մեջ ներարկել են սպիրտ: Լինայնա Քրաունը բետա տեսակի աղջիկ է: Գեղեցիկ և սեռական է: Նրան դուր է գալիս Բերնարդը: Պատրաստվում են միասին մեկնել Նյու Մեխիկոյի արգելոցը: Արգելոցում ապրում են վայրի մարդիկ: Նրանք ապրում են այնպես, ինչպես ապրում էին մարդիկ մինչև Ֆորդի դարաշրջանը: Ծնվում են բնական եղանակով, սիրում են, տառապում են… Մալպարաիսո հնդկացիական ավանում Բերնարդը և Լինայնան հանդիպում են տարօրինակ հնդկացու, որը խոսում է հին անգլերեն: Պարզվում է, որ այդ հնդկացին՝ Ջոնը, գտել է ավանում Շեքսպիրի գիրքը և դրանով սովորել է հին անգլերեն: Ջոնի մայրը սպիտակ կին է, որը եկել էր արգելոց իր սիրեցյալի հետ: Նա հղի էր և չէր ցանկացել վերադառնալ քաղաքակիրթ աշխարհ, որտեղ մայրանալը ամենամեծ ամոթն է: Այդպես լույս աշխարհ եկավ Ջոնը:

Բերնարդը որոշում է քաղաքակիրթ աշխարհ տանել Ջոնին և նրա մորը: Լինդան բոլորին սարսափ է ազդում, իսկ Ջոնը, կամ, ինչպես նրան հիմա կոչում են՝ Վայրենին, դառնում է հետաքրքրաշարժ նորություն: Նրան չեն զարմացնում քաղաքակրթության բարիքները: Անվերջ մեջբերումներ է անում Շեքսպիրից և սիրահարվում է Լինայնային, որի մեջ տեսնում է շեքսպիրյան Ջուլյետային: Լինայնան չի հասկանում, թե ինչու է նա հրաժարվում իր հետ սեռական կապի մեջ մտնել և ինչու է իրեն կոչում «անառակ»:

Քաղաքակիրթ աշխարհում մահվանը վերաբերվում են որպես ֆիզիոլոգիական պրոցեսի: Երեխաներին փոքրուց տանում են հիվանդանոցներ և ցույց են տալիս մեռնողներին, որպեսզի նրանք սովորեն մահին: Ջոնի մայրը՝ Լինդան, մահանում է և դա մեծ ցնցում է լինում Ջոնի համար:

Ջոնը գալիս է սոմայի բաժանման կրպակի մոտ և սկսում է համոզել հերթ կանգնած մարդկանց հրաժարվել թմրանյութից: Նրան և իր ընկեր Հելմհոլցին բերում են պետության տասը կառավարիչներից մեկի՝ Մուստաֆա Մոնդի մոտ: Նրան բացատրում են, որ քաղաքակրթությունը հենց դրա համար էլ ստեղծված է, որպեսզի մարդիկ հրաժարվեն կրքերից, գիտությունից և արվեստից: Որպեսզի ապրեն հանգիստ: Վայրենին ասում է, որ ուզում է արվեստ, Աստված, մեղքեր, բարիք և ազատություն:

Վայրենին հեռանում է քաղաքակրթությունից և բնակվում է լքված փարոսի մոտ: Վերցնում է իր հետ միայն ամենաանհրաժեշտ իրերը: Ապրում է՝ հաց աճեցնելով և աղոթելով:

Մի օր փարոսի կողքով անցնող մարդկանց խումբը տեսնում է բլրի վրա կիսամերկ վայրենուն, որը խարազանում է ինքն իրեն: Տեսնելով մարդկանց մեջ Լինայնային՝ նա բղավելով «անառակ» մտրակով հարձակվում է աղջկա վրա:

Հաջորդ օրը երկու լոնդոնցի երիտասարդներ գալիս են փարոսի մոտ և հայտնաբերում են իրեն կախած վայրենուն:     

tarntercum