Օնորե դը Բալզակ.«Էժենի Գրանդե» (1833 թ. համառոտ)

balzak- evgeni grandeՍոմյուրի ամենանախանձելի հարսնացուն Էժենի Գրանդեն է: Նրա հայրը, որը հասարակ տակառագործ է, հարստացել է հեղափոխության տարիներին՝ էժան գնելով եկեղեցուց առգրավված հողերը: Հյուպատոսության տարիներին նա ընտրվում է քաղաքագլուխ, իսկ Կայսրության տարիներին նրան արդեն կոչում են պարոն Գրանդե: Հեռակա նրան կոչում էին նաև «հայրիկ»: Ոչ ոք չգիտի Գրանդեի դրամական միջոցների իրական չափը, սակայն խորաթափանց մարդիկ վստահ են, որ նրա կարողությունը մոտ վեց-յոթ միլիոն ֆրանկ է: Սոմյուրի նոտարը և բանկի նախագահը կարող էին ճշգրտել այս հարցը, սակայն նրանք լռում են: 1819 թ. հայրիկ Գրանդեն ձեռք է բերում մարկիզ դը Ֆրուաֆոնի հրաշալի կալվածքը: Սակայն դա չի փոխում նրա կենցաղը: Նա շարունակում է ապրել դստեր և կնոջ հետ իր հին տանը: Նրանց հետ ապրում է նաև Նանետ անունով աղախինը, որին Գրանդեն իր մոտ էր վերցրել երեսունհինգ տարի առաջ և սա նվազագույն վարձավճարի դիմաց կատարում էր ցանկացած աշխատանք: Կինը և Էժենին ողջ օրը գործում էին և ժլատ Գրանդեն հաշվով մոմ էր տալիս նրանց:

Էժենիի կյանքը շրջած իրադարձությունը տեղի ունեցավ 1819 թ., նրա ծննդյան օրը: Տոնի առիթով հայրիկ Գրանդեն թույլ տվեց վառել բուխարին, չնայած որ նոյեմբերը դեռ չէր սկսվել և նվիրեց դստերը ավանդական դարձած նվերը՝ ոսկեդրամ: Ընթրիքին գալիս են Կրյուշոները և դը Գրասենները, որոնք իրենց որդիներին Էժենիի հետ ամուսնացնելու հույսեր ունեին: Երբ ընթրիքից հետո բոլորը լոտո են խաղում, հայտնվում է անսպասելի հյուր՝ Փարիզի միլիոնատեր Գրանդեի  որդին՝ Շառլը: Նա նամակ է փոխանցում իր հորեղբորը և զարմացած դիտում է տան համեստ կահավորանքը: Տպավորություն է ստանում, թե Սոմյուրի իր ազգականները վարում են աղքատ կյանք: Սա սխալ է, որ ճակատագրական կդառնա Էժենիի համար: Քսաներեք տարեկան այս մաքուր աղջիկը դեռ ոչինչ չգիտի ոչ իր հարստության, ոչ էլ գեղեցկության մասին: Նորահայտ զարմիկը թվում է նրան այլաշխարհի եկվոր: Նրա սրտում ծնվում է անորոշ զգացմունք և նա խնդրում է Նանետին երիտասարդի սենյակում բուխարի վառել: Դա չլսված ճոխություն է այդ տան համար:

Փարիզցի Շառլ Գրանդեն նամակում հայտնում է եղբորը, որ սնանկացել է և պատրաստվում է ինքնասպան լինել, իսկ եղբորը խնդրում է հոգ տանել Շառլի մասին: Առավոտյան Սոմյուրում բոլորն արդեն գիտեն Գիյոմ Գրանդեի ինքնասպանության մասին: Հայրիկ Գրանդեն կոպտորեն իրազեկում է Շառլին պատահածի մասին, որից հետո տղան արտասվում է և այնպիսի կարեկցանք է առաջ բերում Էժենիի մոտ, որ մայրը զգուշացնում է դստերը: Խղճահարությունից դեպի սեր մեկ քայլ է:

Լսելով իր հորեղբոր սնանկության մասին զրույցները և թաքուն կարդալով Շառլի նամակները՝ Էժենին առաջին անգամ մտածում է դրամի մասին: Մտածում է, որ հայրը կարող է օգնել տղային, սակայն ծեր ժլատը ցասման մեջ է միայն մտքից, որ պիտի փող ծախսի հանուն… Շուտով, սակայն, նա փափկում է, քանի որ հարցը վերաբերում է ընտանիքի պատվին: Բանկիր դը Գրասենը ուղևորվում է Փարիզ, որպեսզի զբաղվի սնանկացած ֆիրմայի լիկվիդացմամբ: Սոմյուրցիները փառաբանում են հայրիկ Գրանդեին:

Այդ ընթացքում Էժենին համոզում է Շառլին ընդունել իր կուտակած ոսկեդրամները՝ վեց հազար ֆրանկ: Երիտասարդները սիրում են միյանց: Նրանք երդվում են մինչ ի մահ հավատարիմ մնալ իրար: Շուտով Շառլը մեկնում է՝ հարստանալու, իսկ մայր ու աղջիկ սպասում են նոր տարվա տոներին: Հայրիկ Գրանդեն տոնական օրերին սվորություն ուներ հիանալ Էժենիի ոսկե դրամներով: Այս անգամ տեղի է ունենում սարսափլի տեսարան: Հայրը պահում է դստերը փակի տակ և տալիս է միայն հաց և ջուր: Կինը, որը երբեք չէր հակաճառել ամուսնուն, այս անգամ չի դիմանում: Կարճ ժամանակ անց նա անկողին է ընկնում: Էժենին պինդ է տանում հոր պատիժը և սփոփոնք է գտնում իր զգացմունքի մեջ: Այն բանից հետո, երբ նոտարը բացատրում է, որ մոր մահից հետո Էժենին իրավունք ունի պահանջել ունեցվածքի բաժանում, Գրանդեն փոխում է քաղաքականությունը և դադարեցնում է պատիժը: Շուտով Էժենիի մայրը մահանում է: Նրա մահից հետո Էժենին անխոս ստորագրում է հրաժարում ժառանգությունից:

Հաջորդ հինգ տարիները ոչինչ չեն փոխում նրա կյանքում: Հայրը կարողանում է կրճատել եղբոր պարտքը և զգալով նաև իր մոտալուտ վախճանը սկսում է սովորեցնել դստերը վարել իր գործերը: 1827 թ. ութսուն տարեկանում նա մեռնում է: Հենց այդ ժամանակ Ֆրանսիա է վերադառնում Շառլը: Նրբազգաց երիտասարդը դարձել է հմուտ գործարար, որը հարստացել է ստրկավաճառության միջոցով: Նա վերադարձնում է Էժենիին իր պարտքը և իմաց է տալիս, որ մտադիր է ամուսնանալ օրիորդ դ’Օբրիյոնի հետ: 

Տիկին Գրասենից իմանում է, որ Շառլը իրականում չի կարող ամուսնանալ դ’Օբրիյոնի հետ, քանի որ աղջկա հայրը գիտի, որ սա հրաժարվում է վճարել հորից մնացած պարտքերը: Նույն երեկո Էժենին համաձայնում է ամուսնանալ իր ձեռքը խնդրող Կրյուշոյի հետ և իր վրա է վերցնում Շառլի հոր պարտքերի վճարման պարտավորությունը: Կրյուշոն անձամբ է հայտնում Շառլին, որ նա ազատվում է այդ պարտավորությունից, իսկ ինքը՝ Կրյուշոն ամուսնանում է տասնյոթ միլիոնի տեր Էժենի Գրանդեի հետ: 

Հետագայում, հավատարիմ մնալով ամուսնական պայմանագրի կետերին, Կրյուշոն միշտ հարգալից է վերեբերվում կնոջը, թեպետ հոգում սպասում է նրա մահը: Ամենատես Աստված առաջինը տանում է նրան: Էժենին դառնում է այրի երեսունվեց տարեկանում: Սա վարում է գործերը, ինչպես պատգամել էր հայրը: Իհարկե, ի տարբերություն հոր զոհաբերություններ է կատարում եկեղեցու օգտին: Վերջերս նրան փորձում է սիրահետել մարկիզ դը Ֆրուաֆոնը:  

tarntercum