Ամեն օր երեխաները դպրոցից վերադառնալիս մտնումեն Հսկայի այգին ու խաղում։ Դա մեծ ու չքնաղ այգի էր՝ծածկված փափուկ, կանաչ խոտով։ Թռչուններընստում էին ծառերին և երգում այնպես անուշ, որերեխաները թողնում էին խաղն ու լսում։
Սակայն մի օր հսկան, որը յոթ տարի մնացել էր Կորնուելմարդակերի մոտ, մի օր վերադառնում է։ Նա վռնդում է այգուց խաղացող երեխաներին, այգու շուրջը բարձրպարիսպ է շինում ու մի ցուցատախտակ կախում. ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ:
Խեղճ երեխաներն այլևս խաղալու տեղ չունեն։ Փորձում են խաղալ ճանապարհի վրա, բայց ճանապարհը փոշոտ է և նրանց դուր չի գալիս։ Դասերիցհետո միշտ թափառում են բարձր պարսպի շուրջը և խոսում չքնաղ այգու մասին։
– Ի՜նչ երջանիկ էինք այնտեղ,– ասում են միմյանց։
Հետո գալիս է Գարունը։ Ողջ գյուղում բացվում են ծաղիկները, գալիս են թռչունները։ Միայնեսասեր Հսկայի այգում դեռ ձմեռ է։ Թռչունները չեն ուզում երգել, որովհետև երեխաներչկան, իսկ ծառերը կարծես մոռացել են ծաղկել։
– Գարունը մոռացե՛լ է այս այգին,– բացականչում են նրանք,– ուրեմն՝ մենք այստեղկապրենք ո՜ղջ տարին։
Ձյունը ծածկում է խոտը։
– Չեմ հասկանում, թե ինչո՛ւ է Գարունն այսքան ուշանում,– ասում է եսասեր Հսկան և,նստելով լուսամոււոի դիմաց, նայում է ցուրտ ու ճերմակ այգուն։ – Հուսով եմ՝ եղանակըկփոխվի։
Բայց Գարունը չի գալիս: Չի գալիս նաև Ամառը։ Աշունը ոսկե պտուղներ է պարգևում բոլորայգիներին, իսկ Հսկայի այգուն՝ և ո՛չ մի հատիկ։
– Նա չափազանց եսասեր է,– ասում է Աշունը։
Մի առավոտ էլ Հսկան, անկողնում արթուն պառկած, հաճելի երաժշտություն է լսում։Փոքրիկ կանեփահավ է երգում լուսամուտի տակ։ Կարկուտը դադարում է, ՀյուսիսայինՔամին կտրում է ոռնոցը: Պատնեշի փոքրիկ ճեղքից երեխաները ներս են սողոսկել և նստելծառերի ճյուղերին։ Յուրաքանչյուր ծառի մի երեխա է նստած։ Իսկ ծառերն այնքան ուրախեն երեխաների վերադարձին, որ ծաղկել են։ Միայն մի տեղ է դեռ Ձմեռ՝ այգու ամենահեռուանկյունում, որտեղ կանգնած է մի մանչուկ։ Նա այնքան փոքր է, որ ձեռքը չի հասնումծառի ճյուղերին, պտտվում է ծառի շուրջը և դառնորեն լալիս։ Եվ Հսկայի սիրտը փափկում է։
Նա դուրս է գալիս այգի։ Երեխաները նրան տեսնելով՝ փախչում են և այգում նորից Ձմեռ էսկսվում։ Միայն փոքրիկ տղան է մնում, որովհետև աչքերը լի են արցունքներով և չիտեսնում Հսկային։ Հսկան հետևից մոտենալով բարձրացնում է նրան ծառի վրա։ Ծառնանմիջպես բացում է ծաղիկները, թռչունները գալիս են ու սկսում ճռվողել, իսկ մանչուկըգրկում է Հսկային ու համբուրում։ Վերադառնում են նաև մյուս երեխաները: Հսկան քանդում է պատնեշը և նրանք խաղաղում են ամբողջ օրը։
– Իսկ ո՞ւր է ձեր փոքրիկ ընկերը,– հարցնում է Հսկան,– որին ծառը բարձրացրեցի:
– Չգիտե՛նք,– պատասխանում են երեխաները,– գնացել է։
Ամեն օր, դասերից հետո երեխաները գալիս են այգի ու խաղում Հսկայի հետ։ Բայց փոքրիկտղան, որին Հսկան սիրել էր, չի գալիս: Անցնում են տարիներ: Հսկան այլևս չի կարողանումխաղալ, այլ, բազկաթոռում նստած նայում է խաղացող երեխաներին ու զմայլվումպարտեզով։
Ձմռան մի առավոտ զարմանալի բան է տեսնում այգում: Այգու վերջում մի ծառ ամբողջովինփթթել է։ Ճյուղերը զուտ ոսկուց են, կախված պտուղները՝ արծաթից, իսկ ծառի տակկանգնած է նույն մանչուկը, որին այնքան շատ էր սիրել ինքը։ Հսկան մոտենում էմանկանը։ Եվ երբ արդեն երեխայի մոտ էր, դեմքը զայրույթից կարմրում է.
– Ո՞վ է համարձակվել վիրավորել քեզ։ – Քանզի մանկան ափերի մեջ երկու մեխերիդրոշմներ կային: Մեխերի դրոշմներ կային նաև նրա փոքրիկ ոտքերի վրա։ – Ո՞վ էհամարձակվել վիրավորել քեզ,– գոռում է Հսկան,– ասա՛, գնամ վերցնեմ մեծ թուրս ևսպանեմ նրան։
– Ո՛չ– պատասխանում է մանուկը,– սրանք Սիրո վերքեր են։
– Ո՞վ ես դու,– հարցրեց Հսկան և, համակված տարօրինակ սարսափով, ծնկի իջնում մանկանառաջ։
– Մի անգամ ինձ թողեցիր՝ քո պարտեզում խաղամ,-պատասխանում է մանուկը,- այսօր էլդու պետք է գաս ինձ հետ իմ այգին, որը Դրախտն է։
Այդ օրը՝ իրիկնադեմին, երեխաները Հսկային գտնում են ծառի տակ մեռած, նաամբողջովին ծածկված էր ճերմակ ծաղիկներով։