Օսկար Ուայլդ. «Երջանիկ արքայազնը» (1888 թ. համառոտ)

oskar_uajld__schastlivyj_printsՔաղաքից վեր՝ երկնասլաց պատվանդանի վրա կանգնած է երջանիկ արքայազնի արձանը՝ ոտքից գլուխ պատված ոսկու թերթերով, աչքերի տեղում փայլուն շափյուղակներ, սուսերի երախակալին՝ կարմիր սուտակ:

Մի գիշեր քաղաքի վրայով թռչում է ծիծեռնակը: Նրա ընկերները 6 շաբաթ առաջ էին չվել Եգիպտոս, իսկ նա հետ էր մնացել, որովհետև սիրահարվել էր մի շատ գեղեցիկ եղեգնի: Ընկերների ետևից ընկնելուց առաջ քուն է մտնում արքայազնի ոտքերի տակ: Սակայն արքայազնը սկսում է արտասվել և ծիծեռնակին թվում է, թե անձրև է գալիս: Արքայազնը պատմում է նրան, որ քանի դեռ նա ողջ էր և ապրում էր պալատում, չգիտեր, թե ինչ բան է արտասուքը: Որովհետև սուգն արգելված էր և նա չգիտեր, թե ինչ կա պալատի պատերից դուրս: Հիմա նա տեսնում է մարդկանց թշվառությունը: Եվ նրա կապարե սիրտն անկարող է զսպել արցունքները: Նա տեսնում է հիվանդ տղայի, որը նարինջ է ուզում, բայց որի մայրը շատ աղքատ է և ջրից բացի ոչինչ չի կարող տալ նրան: Խնդրում է ծիծեռնակին, որ իր սուսերի սուտակը տանի նրանց: Ծիծեռնակը թեև շտապում էր, սակայն համաձայնում է մի գիշեր լինել արքայազնի սուրհանդակը: Նա կատարում է արքայազնի խնդրանքը: Սակայն հաջորդ գիշեր արքայազնը տեսնում է մի երիտասարդի, որը սեղանի առաջ նստած, ուզում է աշխատել, սակայն չի կարողանում: Արքայազնը խնդրում է ծիծեռնակին հանել իր աչքերի շափյուղաներից մեկը և տանել երիտասարդին: Ծիծեռնակն ասում է, որ իր ընկերները սպասում են իրեն Եգիպտոսում: Բայց տեսնելով արքայազնի արցունքով լի աչքերը, բարի ծիծեռնակը չի դիմանում և կատարում է նրա խնդրանքը:

Երրորդ գիշեր նա գալիս է հրաժեշտ տալու, բայց արքայազնը նորից խնդրում է նրան մնալ և իր մյուս աչքի շափյուղան հասցնել դժբախտության մեջ հայտնված մի աղջկա: Ծիծառնակը, տեսնելով, որ արքայազնը այլևս կույր է, որոշում է չթողնել նրան և չհեռանալ Եգիպտոս: Արքայազնը խնդրում է նրան թռչել քաղաքի վրայով և պատմել տեսածի մասին: Երբ իմանում է, որ սա տեսել է սովահար երեխաների, խնդրում է պոկել իրեն ծածկող ոսկին և տանել նրանց: Այդպես էլ անում է: Մի օր էլ առատ ձյուն է տեղում: Խեղճ ծիծեռնակն այլևս անկարող է դիմանալ ցրտին, բայց այդուհանդերձ չի լքում արքայազնին, քանի որ շատ է սիրում նրան: Զգում է, որ մեռնում է: Թառում է արքայազնի դեմքին, համբուրում է ակնախոռոչները և անշնչացած ընկնում նրա ոտքի տակ: Այդ պահին արձանի ներսից արտասովոր ճարճատյուն է լսվում: Արքայազնի կապարե սիրտը ճեղքվում է և երկու կես է լինում: Աշխարհում իսկապես ցուրտ էր:  

tarntercum