Օսկար Ուայլդ. «Իդեալական ամուսինը» (1895 թ. համառոտ)

oskar-uayld-idealniy-mujԲարձրաշխարհիկ ընդունելություն սըր Ռոբերտ Չիլտերնի՝ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակցի տանը: Ժամանում է ոմն միսիս Չիվլի: Դիվանագետներից մեկը հանդիպել է նրան Ավստրիայում և Գերմանիայում: Ուզում է ծանոթանալ Ռոբերտ Չիլտերնի հետ: Լսելով նրա անունը՝ Չիլտերնը ցնցվում է, սակայն ձևացնում է, թե հետաքրքրված է ծանոթանալ:

Առանձնազրույցի ժամանակ պարզ է դառնում Չիվլիի այցի նպատակը: Չիլտերնը պատրաստվում է ճառ արտասանել պառլամենտում այն մասին, որ Արգենտինական ջրանցքի կառուցումը վերածվում է հերթական մեքենայության: Չիվլին և իր ազդեցիկ ընկերները մեծ գումարներ են ներդրել այդ մեքենայության մեջ և նրանց շահից է բխում այդ գործարքի պաշտոնական օժանդակությունը: Սըր Ռոբերտը հրաժարվում է խոսել հօգուտ ջրանցքի կառուցման, սակայն այն բանից հետո, երբ միսիս Չիվլին հիշատակում է մի նամակ, որը նա պահում է իր մոտ և որի վրա կա Չիլտերնի ստորագրությունը, վերջինս համաձայնում է:

Ռոբերտը զրույց է ունենում լեդի Չիլտերնի հետ, որը վաղուց ատում է Չիվլիին: Ստիպում է ամուսնուն գրավոր հայտնել լկտի կնոջը, որ հրաժարվում է խոսել ջրանցքի կառուցման օգտին պառլամենտում: Բանն այն է, որ ժամանակին Ռոբերտը մասնակից է եղել մի կեղտոտ գործարքի և հիմա այդ ամենը կարող է ջրի երես ելնել:

Զայրացած միսիս Չիվլին, գալով Չիլտերնի տուն, լեդի Չիլտերնին հայտնում է ամուսնու անցյալի մութ գործերի մասին: Ռոբերտի փառքը կնոջ աչքերում խամրում է: Գալով տուն ամուսինը չի պաշտպանվում կնոջ մեղադրանքներից՝ ավելացնելով, որ ամեն ինչում մեղավոր է կանանց իդեալիզմը, որոնք իրենց իդեալներ են հորինում և ամուսնանում այդ իդեալների հետ:

Միսիս Չիվլին այցելում է լորդ Գորինգին և առաջարկում սրան վերականգնել «իրենց վաղեմի կապը»: Սա հրաժարվում է: Ավելին, ասում է, որ ճանաչել է Չիվլիի զարդը, որը մի ժամանակ անհասկանալի պայմաններում կորցրել էր իր ազգականուհին: Սպառնում է ոստիկանություն կանչել: Չիվլին համաձայն է վերադարձնել Ռոբերտին խայտառակող նամակը, սակայն գողանում է սեղանի ծայրին դրված լեդի Չիլտերնի նամակը: Չկարողանալով վնասել քաղաքական կարիերային՝ նա որոշում է կործանել Ռոբերտի անձնական երջանկությունը:

Գորինգը գալով Չիլտերնի տուն, իմանում է, որ նրա ճառը պառլամենտում ունեցել է հաջողություն: Շուտով գալիս է տանտերը: Նրա ձեռքում իր կնոջ նամակն է Գորինգին: Բարեբախտաբար կարդալով նամակը, Ռոբերտը դրա մեջ տեսել է սոսկ հոգատար կնոջ անհանգստություն:

tarntercum