Օ. Հենրի. «Ոսկին և սերը» (համառոտ)

o-henryՌիչարդ Ռոքվոլը՝ գործերից հեռացած ֆաբրիկանտ Էնտոնի Ռոքվոլի որդին, հենց նոր վերադարձել է քոլեջից: Երիտասարդը ասում է հորը, որ կան իրեր, որոնք հնարավոր չէ գնել դրամով: Այդպիսին է սերը: Հայրը զարմանում է, թե ինչու իր գեղեցիկ և հարուստ որդին չի կարողանում գրավել աղջկա սիրտը: Բանն այն է, որ դա բարձրաշխարհիկ աղջիկ է, որի ողջ օրը ծրագրած ու ծանրաբեռնված է: Նա ժամանակ չունի հանդիպելու Ռիչարդի հետ: Հաջորդ օրը Ռիչարդը երկու տարով մեկնելու է Եվրոպա և հիմա միայն մի քանի րոպե ունի աղջկան հրաժեշտ տալու համար:

Հայրը որդուն է տրամադրում իր ողջ բանկային հաշիվը, իսկ հորաքույրը տալիս է իր տոհմական մատանին:

Նշանակված ժամին կայարանում Ռիչարդը կարողանում է որսալ օրիորդ Լենտրիին: Նա պատվիրում է կեբ, և զույգը մեկնում է թատրոն: Ճանապարհին նրանք խցանման մեջ են հայտնվում: Նրանց բոլոր կողմերից շրջապատում են մեքենաներն ու կառքերը: Երկու ժամ մնալով խցանման մեջ՝ Ռոքվոլը սեր է խոստովանում օրիորդ Լենտրիին և ստանում է նրա դրական պատասխանը:

Հաջորդ օրը պարոն Էնտոնի Ռոքվոլի մոտ է գալիս մի մարդ, որը տուգանքի հաշիվ է ներկայացնում փողոցում խցանման մեջ տուժած մեքենաների և կառքերի տերերից: Իսկ աղեղով ու կապարճով զինված թմբլիկ տղան նրանց մեջ չկա:  

  tarntercum