Ֆրանսուազ Սագան. «Բարև, թախիծ» (1954 թ. համառոտ)

Fransuaza_Sagan-privet-grust1950-ական թթ.: Ֆրանսիա: Սեսիլը ծնվել է բուրժուական բարեկեցիկ ընտանիքում: Մայրը մահացել է և ապրում է հոր՝ Ռեյմոնի հետ: Հայրը ապրում է թեթև կյանք և չի թաքցնում սիրային կապերը: Դրա կարիքն էլ չկա, քանի որ սիրուհիների շքերթը միայն հետաքրքիր է դարձնում Սեսիլի կյանքը: Ռեյմոնը իր հերթական սիրուհի Էլզայի և Սեսիլի հետ Լազուրե ափին են: Նրանց է այցելում Ռեյմոնի ընկերուհին, նրա հասակակից Աննան: Սա գեղեցիկ և խելացի կին է:

Սեսիլը ծովափին ծանոթանում է գեղեցկատես ուսանող Սիրիլի հետ: Նրանք ուրախ ժամանակ են անցկացնում: Մինչդեռ տանը մթնոլորտը փոխվում է: Ռեյմոնին ավելի ու ավելի է սկսում դուր գալ Աննայի ընկերակցությունը և նա սկսում է խուսափել թեթևամիտ Էլզայից: Մի անգամ երեկոյան կազինոյում Ռեյմոնը թողնում է Էլզային և Սեսիլին, իսկ ինքը հեռանում է Աննայի հետ: Հաջորդ օրը Ռեյմոնը և Աննան հայտնում են Սեսիլին, որ պատրաստվում են ամուսնանալ: Սեսիլը ոչինչ չունի Աննայի դեմ, անգամ համակրում է նրան, սակայն ոչ մի կերպ չի կարող հանդուրժել, որ այդ կինը փոխի իրենց կենցաղը Փարիզում:

Մի օր Աննան, որը տեսնում է ծովափին միմյանց կողքի մերկ պառկած Սեսիլին և Սիրիլին, խնդրում է երիտասարդին այլևս չգալ իրենց մոտ, իսկ Սեսիլին նստեցնում է գրքերի առաջ, որովհետև սա պիտի աշնանը հանձնի փիլիսոփայության քննությունը:

Սեսիլը հանդիպում է Էլզային և համոզում է, որ իր հորը պետք է փրկել Աննայից, որ իրականում Ռեյմոնը միայն Էլզային է սիրում: Մի ամբողջ թատերական ներկայացում է հորինում, և Սիրիլին համոզում է խաղալ Էլզայի սիրեկանի դերը, որպեսզի իր տարեց հայր Ռեյմոնը սկսի խանդել Էլզային և ուզենա վերադարձնել: Ծրագիրն աշխատում է: Ռեյմոնը սկսում է խանդել: Սեսիլը հասկանում է, որ սխալ է վարվում, որ Աննան սիրում է իր հորը: Սակայն միևնույն ժամանակ չի կարող դադարեցնել սկսածը:

Շուտով Սեսիլը տեսնում է Աննային, որը հավաքում է իր ճամպրուկը: Աննան հեռանալու որոշում է ընդունել: Սեսիլը նետվում է նրա ետևից, ուզում է վերադարձնել, սակայն Աննան ոչինչ չի ուզում լսել:

Երեկոյան Ռեյմոնը և Սեսիլը ընթրում են: Երկուսն էլ հասկանում են, որ պետք է վերադարձնել Աննային: Նամակ են գրում: Հնչում է հեռախոսի զանգը: Նրանց հայտնում են, որ Աննայի մեքենան շրջվել է ճանապարհից և անդունդն ընկել:

Աննային թաղելուց հետո Ռեյմոնն ու Սեսիլը ապրում են ասես այրին և որբը: Մի ամիս ոչ մի տեղ դուրս չեն գալիս: Աստիճանաբար սովորում են ստեղծված իրավիճակին: Սովորում են այն մտքին, որ Աննայի մահը ոչ թե ինքնասպանության, այլ դժբախտ պատահարի արդյունք է: Եվ սկսվում է նախկին ուրախություններով ու զվարճանքներով լեցուն կյանքը: Երբ հանդիպում են, պատմում են իրար սիրային հաղթանակների մասին: Նրանց թվում է, թե երջանիկ են: Սակայն առավոտները, երբ երիտասարդ Սեսիլը դեռ պառկած է անկողնում, լսում է ավտոմեքենաների ձայնը, հիշում է անցյալ ամառվա միջադեպը և թախծում է: 

 tarntercum