Ֆրիկ. «Տաղեր» ( XIII դար համառոտ)

frikՖրիկի տաղերը, որոնցից պահպանվել է մոտ հինգ տասնյակ, բաժանվում են երկու խմբի՝ աշխարհիկև կրոնականխրատական։ Առաջին խմբիտաղերից են բանաստեղծի հռչակավոր«Գանգատը» («Բան ի Ֆրիկ գրքոյն»), ոչ պակասնշանավոր «Ընդդէմ ֆալաքին», «Վասն թալեհի ևբրջի», «Վասն Արղուն Ղանին և Բուղային» և միքանի այլ տաղեր։ Աշխարհիկ տաղերի հիմնական թեմաներից է հայ ժողովրդիճակատագիրը։ Որպես քաղաքացիբանաստեղծ, Ֆրիկը ցավով ու սրտի կսկիծովողբում է նրանց ծանր վիճակը «անօրենների» ձեռքին.

Որքա՞ն քակեն եկեղեցի,

Քանի՞ շինեն պիղծ մզկիթնի.

Որքա՞ն տանջեն զմեզ յաշխարհի,

Եւ կեղեքեն զկեանս մեր յայտնի

Ֆրիկի տաղերի մեջ արձագանք է գտնում ընչազուրկ բնակչության անմխիթարվիճակը թաթար բռնապետների իշխանության տակ.

Հիմիկ դըժարեց բաներս,

Որ թաթարն եղաւ թագաւոր,

Զըրկեց զամենայն աշխարհս,

Ու գողերն եդիր մեծավոր։

Ֆրիկն իր աշխարհիկ տաղերում տալիս է ճակատագրի քվեով կառուցված բևեռացված աշխարհի պատկերները:

Մէկին հազար ձի և ջորի,

Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.

Մէկին հազար դեկան ոսկի,

Մէկին ոչ փող մի պըղնձի.

Մէկին բեհեզ և ծիրանի,

Մէկին բրդէ շալ մի չանկնի.

Մէկին հարամըն յաջողի,

Մէկին հալալն կորուսի.

Մէկն ի զըրկանացն հարստի,

Մէկն յիւրայնոցն աղքատասցի

Անհավասարության հողի վրա երկու ճամբարների են բաժանվում ոչ միայնմարդկանց խմբերը, այլև առանձին մարդը, քանի որ բախտը և թալեհը կիսում են նրան նաև իր ճակատագրի ներսում։

Ֆրիկի կրոնականխրատական տաղերից են նրա «Բան ոգեշահ», «Բանպիտանի», «Վասն հոգոյն», «Յիշէ զբան Աւետարանիս», «Վասն ողորմոլթեան», «Ի վերայ մեծատանն և աղքատ Ղազարին», «Այս է համասփիւռ ծաղիկն» և այլտաղեր։ Այստեղ Ֆրիկը կրոնական դիտանկյունից քննում է հոգու և մարմնիհակամարտության, իրական և հանդերձյալ աշխարհների, երկնավոր ևերկրավոր կյանքի, մահվան և ունայնության, մեղքի և քավության խնդիրները, որտեղ մարդու համար քվեի, բախտի և ճակատագրի աշխարհից վեր խոյանալու հնարավորություն է բացվում ընտրության մեջ:  Չէ՞ որ հոգին գերադասելի էմարմնից, հանդերձյալ կյանքը՝ անցավորից: Հարկ է ուրանալ երկրային կյանքը,պահքով, աղոթքով ու արտասուքով ճնշել մարմինը, օգնել կարիքավորին,հետևել ավետարանական խրատներին

Մէկն ի պապանց պարոնորդի,

Մէկն ի հարանց մուրող լինի.

Մէկին հազար ձի և ջորի,

Մէկին ոչ ուլ մի, ոչ մաքի.

Մէկին հազար դեկան ոսկի,

Մէկին ոչ փող մի պղնձի.

Մէկին հազար հատ մարգարտի,

Մէկին ոչ ուլնիկ մի ապիկի

Այս տողերը, թեպետ ընդհանուր շատ բան ունեն ժողովրդական այնպիսի առածների հետ, ինչպիսիք են՝ «Որն ունի Նախչվան, որը չունի չարխի չվան», «Որն ունի ՇաքիՇիրվան, որը չունի խեղդվելու չվան», «Որուն կուտա բերդ ուդիվան, որուն չի տար չարուխին չվանն», «Վուրին՝ ավար, վուրին՝ խավար», «Որին կուտաս սելով փետ, որին չես տա ցախ, Աստված», սակայն Ֆրիկի դեպքում բերվող համեմատություններն անցնում են ներքին դրամատիկ մտորման, քնարականացման ճանապարհ:

Ֆրիկը թողել է դրամատիկ սյուժե ունեցող ժողովրդական մի ավանդությանչափածո մշակում ևս։ Դա նրա «Տաղ Ֆրկան ասացեալ ի վերայ եղբայրասպանին»բանաստեղծությունն է։ Սրա մի տարբերակը կա ձեռագրերից մեկում ևանվանված է «Առակ լաւ և պիտանի». այստեղ բանաստեղծը խրատում էմարդկանց հեռու մնալ ագահությունից՝ իբրև մեծ չարիքից: Ավանդությանբովանդակությունը հետևյալն է։ Երկու ունևոր եղբայրներ են ապրելիս եղելՄսրում։ Մեծ եղբայրը որոշում է մորթել փոքրին, որպեսզի եղած ունեցվածքըմնա իրեն։ Պատի մեջ շարված աղյուսներից մեկը պատմում է իր գլխովանցածները և հորդորում է մեծ եղբորը հեռու մնալ եղբայրասպանությունից։Պարզվում է, որ խոսող աղյուսը նախկինում եղել է մի մեծ պարոնի մարմինը, որըզանազան արկածների հանդիպելուց հետո դարձել է աղյուսի ատաղձ։

 Ֆրիկը նախընտրություն է տվել հայրեններին (յոթ և ութ վանկանի նույնահանգ,կամ մեջընդմեջ նույնահանգ տողերով):  

tarntercum