Հրաչյա Քոչար. «Եփրատի կամրջին» (1964 թ. համառոտ)

qochar-eprari-kamrjinՀեղինակը հիշում է իր հետ 15 տարեկան հասակում կատարվածը:

Հիշում է, թե ինչպես են ասկյարները քշումմարդկանց խոր ձորի միջով՝ ծերտղամարդկանց ու պառավ, զառամյալկանանց, պատանի տղաների ու փոքրիկաղջիկների ու դեռ ծծկեր երեխաների, որ ճչում ու լռում, մեռնում են մայրական գրկի մեջ։Շառաչում է Օմար Օնբաշու մտրակը։ Նրա հինգ օգնականները, հրացանները ձեռքներին,ձիերով գնում են առջևից։ Նա գոռում, գոռգոռում, մռլտում, մռնչում, հրամաններ էարձակում և իր նման կատաղած իր ձին քշում ր ետ մնացողների վրա, և մոլեգնած ձին չիխրտնում ուրվականներից, տրորում է նրանց իր սմբակների պողպատե պայտերի տակ։ Հեղինակը հիշում է, որ պետք է արթուն մնա և նեցուկ լինի Աստղիկին, որ տղայի պես կարճկտրած մազերով, քայլում է նրա կողքին: Միականի Օմար Օնբաշին ինչ֊-որ հրաման էմռլտում։ Թուրք գազանները բարահաճում են հանգստանալ։ Շրջանաձև, նստում են քարերիվրա, հրացանները ծնկներին դրած, ձիերի սանձերը գցած ուսերին։ Օղակում են հալածյալներին, որ ոչ ոք փախչելու փորձ չանի։ Իսկ ո՞վ կարող է փախչել։

Հեղինակը հիշում է իրենց կյանքը գյուղում, թե ինչպես է հայրը մի օր նոր շորեր գնում իրեն և սովորելու տանում Սահակ վարժապետի մոտ։ Սահակ վարժապետը, ասում էին, եկել էԷջմիածնից, այնտեղ է ուսում առել։ Հիշում է, թե ինչպես է սովորում հայոց այբուբենը: Կապվում է վարժապետի որդու՝ Արամի հետ, որի մասին մի օր իմանում է, որ սա իբր գնացել է Ռուսաստան սովորելու և այդ բաժանումը խորը ցավ է դառնում հեղինակի համար: Իսկ մի օր ճանաչում է Արամին իրենց եկեղեցում երգող աղջկա մեջ: Իրենիցթաքցրել էին, որ Արամը իրականում Աստղիկն է: Եվ նրա գոյությունը գաղտնիք էր: Աղջիկների սեռը հաճախ թաքցնում էին, որ թուրքերը չիմանան այդ մասին:

Ճանապարհին հալածյալներից մեկը՝ Օհան ծերունին, կանգ է առնում տաճարի մոտ աղոթք անելու: Օմար Բաշին ձին փորձում է քշել նրա վրա: Նրան խանգարում է քուրդ Համզոն, ասելով որ ծերունին խոսում է Աստծո հետ: Ծերունին աղոթքի պահին ինքն է մահանում՝ տաճարի առաջ սալերին փռված: Աստղիկը, որը հեղինակի ուսին հենված քայլում է նրա կողքին անվերջ հարցնում է նրան.

Մեռնի՞նք, թե ապրինք․․․

Գիշերում են ամայացած գյուղի գոմում: Առավոտյան Աստղիկը քայլում է ոգեշնչված դեմքով և անգամ հորդորում է հեղինակին, որ չհուսահատվի։ Պատմում է, որ գիշերը լավ երազ է տեսել: Սպիտակ ու վարդագույն ամպեր: Կարմիր, հրեղեն ձի, ոսկե թամբով, որ նշանակում է, որ նրանք պիտի ապրեն: Օմարի խարազանը դառն սուլոցով իջնում է Աստղիկի մեջքին։Լսվում է կարճ մի ճիչ և աղջիկը դեմքով փռվում է գետնին։ Երկրորդ հարվածը իջնում է հեղինակի ուսերին, երբ նա կռանում է աղջկա վրա: Երբ ուշքի է գալիս, տեսնում է, որ Աստղիկը չկա: Վախենում է, թե Օմարը կռահել է շեկլիկ «տղայի» ով լինելը:

Գլորվելով մի կերպ հասնում են կամուրջի եզրին։ Հեղինակը գտնում է Աստղիկին: Գրկում ենիրար ամուր, վերջին ուժերը հավաքած։ Արդեն կամուրջի վրա են։ Աստղիկը ցածրաձայնասում է, որ հեղինակը թողնի իրեն և գրկի փոքրիկ Վահանիկին: Հանկարծ կամուրջի կեսին Աստղիկը հանում է գլխից տղայի գլխարկը և սկսում է երգել: Բոլորը քարացած նայում են Աստղիկին: Նաև դահիճները։ Կախարդված, նրանք նայում են Աստղիկին ու լուռ լսում եննրան՝ հմայված գազանների պես։

Ինչ-որ մեկը քաշում է հեղինակի թևից ու ականջին բաներ շշնջում։ Սալբի մարեն է, մեծտոհմի մեծ մայրը։ Ասում է.

Առ Վահանիկին, գնա՛ սար․․․ Խորե՜ն․․․

Հեղինակը ենթարկվում է Սալբի մարեի կամքին։ Վահանի ձեռքը բռնած, խտացածմառախուղի միջով, կամուրջի վրայով քայլում է դեպի այն ափը։ Անցնում է կամուրջը։Վահանի ձեռքը բռնած, բարձրանում է լեռան լանջն ի վեր։ Վահանի հետ կանգ է առնում բարձր լանջին, մեծ մի ժայռի ետևում։ Չի կարողանում հեռանալ ու տեսողությունից կորցնելկամուրջը, Աստղիկին։ Հանկարծ լուսավորվում է շրջակայքը: Կամուրջի վրա մնացել էգերիների փոքրիկ մի խումբ, շրջապատած Աստղիկին, որը երգելով թևերը պարզում էարևին: Երգն ընդհատվում է։ Միականի Օմարն ուշքի գալով հասկանում է եղելությունը։ Գոռում է.

Բռնե՛ք այդ շեյթանին․․․ բռնե՛ք, բռնե՜ք․․․

Երկու ասկյար ցած են թռնում ձիերից, սանձերը տալիս են երրորդին և վազում Աստղիկիկողմը։ Եվ այն վայրկյանին, որ պիտի բռնոտեն նրան, Աստղիկը շուռ է գալիս ու կամուրջիքարե բազրիքից գլխի վրա իրեն նետում վարարած Եփրատի ալիքների մեջ․․․

Հեղինակը փակում է աչքերը։ Լսում է կրակոցներ։ Երբ աչքերը բացում է, կամուրջի վրատեսնում է մարդկանց դիակներ և երկնքում կամարված մի մեծ ծիածան։ Կարծես գյուղիցեկել է այդ ծիածանը, որ գտնի այստեղ իրենց:

tarntercum