Հրաչյա Քոչար. «Կարոտ» (1964 թ. համառոտ)

qochar-karotԳյուղն Արազի ափին է: Այստեղ ոչ ոք դաշտապահԱռաքելի նման չի տեսնում ու չի զգում բնությանգեղեցկությունները, թեև չկա մարդ, որ իրեն ավելիխելոք չհամարի նրանից ու չծաղրի նրան: Առաքելըհավանաբար այդ պատճառով է խուսափումմարդկանցից և նախընտրում է խոսել կենդանիների ուդաշտերի հետ, նրանց է պատմում իր մտքերն ումտադրությունները, վշտերն ու ցավերը: Մարդիկանարդար են՝ համարելով նրան մի տախտակըպակաս: Առաքելը պակասավոր մարդ չէ: Պարզապես սիրում է մենակություն ուիրեն լավ է զգում հանդ ու դաշտում, մարդկանցից հեռու: Այժմ, երբ արդեն, իր«երկրում» չէ և ինչպես ասում են «ղուռուխչի» չէ, տխրում ու ձանձրանում է,դարձյալ դաշտ է գնում, ժամերով թափառում արտերում, նայումհեռաստաններին, Մասիսներին ու Բարդուղյան լեռներին: Աչքերը կկոցած՝արևելքից արևմուտք ձգվող լեռների կույտերի մեջ որոնում է այն գյուղերը,որոնցով քանիքանի անգամ էր անցել «երկրից» այստեղ ու այստեղից երկիրվերադարձել: Ինքը Դիտակ գյուղից էր: Հիմա «երկիրը» հեռու է ու անհասանելի,բայց աչքիդ առաջ: Կարող ես միայն նայել հարազատ վայրերի կողմը: ԵվԱռաքելը նայում է՝ առավոտ, երեկո, գիշեր, ցերեկՄտքով անցնում է Քորուն ևՄուսուն գյուղերի կանաչ մարգագետիններով, Արծափ բարձրադիր գյուղիմոտով,, հասնում իրենց գյուղը, ուր դաշտերի, արտերի ու մարգերի տերն է եղելվաղ պատանեկությունից մինչև գաղթը: Առաքելը նույնիսկ չի խոսում իրզավակների՝ Արամի ու Տիգրանի հետ: Արամը գյուղական խորհրդի նախագահնէ, Տիգրանը գյուղի «կոմսոմոլների» քարտուղարն է: Տոն օրերին ճառեր են ասումխորհրդային իշխանության մասին, որ ժողովրդին փրկեց կոտորածից ու սովից:Որդիների պատվի համար, այժմ Առաքելին առաջվա նման չեն ծաղրում:Առաքելը ինքն էլ իր որդիներից քաշվում է, չի խոսում հատկապես մի դեպքիցհետո, երբ ինքն իրեն Ստալինի հասցեին խոսել էր, իսկ որդիները և կինը նրանհանդիմանել էին ու երկար ժամանակ չէին խոսում հետը: Հոր անխելքությանպատճառով իրենց դավաճաններ կհամարեն: Առաքելը այդ դեպքից հետոառհասարակ դադարում է խոսել նրանց հետ, հարցեր տալ, միտք արտահայտել,ինքը անուսում մարդ է և ոչինչ չի հասկանում, իսկ հոգու խորքում ուրախ է, որիր որդիներին այդպես հարգում են ու կարևորում: Միայն թե ինքն անվերջ իրերկիրն է ուզում, կարոտում իր տունը: Հաճախ գիշերն էլ է գնում ու թափառումդաշտերում: Բայց մի անգամ Առաքելը չի վերադառնում, և կնոջ՝ Սանամիլացուկոծից լուրն անմիջապես տարածվում է, գյուղացիները հավաքվում եննրանց տան շուրջը: Ոչ ոք չգիտի, թե ինչ է պատահել Առաքելին:Անսպասելիորեն գյուղ են գալիս սահմանապահները և հայտնում, որ ԱռաքելԷլոյանը անցել է սահմանը, Արազը՝ Արաքսն անցել, փախել է երկիրՆրանքտանում են Սանամին և Արամին: Առաքելի ընկեր Վանքեցի Մուշեղը վիճում էՈզմեցի Ենոքի հետ Առաքելի դավաճան լինելու առնչությամբ, որին խառնվում էԵնոքի որդի Շիլ Գարեն, որը ցանկանում է զբաղեցնել Արամի տեղը: Այդպես էլլինում է: Տանում են նաև Վանքեցի Մուշեղին: Մի քանի օր հետո նրանքվերադառնում են, և ոչ ոք ոչինչ չի խոսում: Արամին գյուղխորհրդի նախագահիպաշտոնից ու կուսակցական շարքերից հեռացնում են, նշանակելով Գարեին,մինչև ընտրությունները: Վերադառնում է նաև Տիգրանը, որը կուսակցականդպրոցում սովորելու էր գնացել: Ասում են, որ նրան էլ այնտեղից են հեռացրել:Հանա՞ք բան է, հայրը Խորհրդային Սոցիալիստական Հայաստանից փախել,գնացել է Տաճկաստան: Մոսկվայում նամակ է գրվում թուրքականհանրապետության արտաքին գործոց նորին գերազանցություն պարոննախարարին: Ներկայացնելով բոլոր հանգամանքները՝ խնդրվում է ձերբակալելև հանձնել Էլոյանին, օրենքի առաջ նրա կատարած հանցագործություններիհամար նրան պատասխանատվության ենթարկելու: Որոշ ժամանակ անցպատասխան է գալիս, որ վերոհիշյալ անձի գտնվելու փաստը Թուրքիայիտերիտորիայում արձանագրված չէ: Մոսկվայից Անկարա է հղվում նոր ուղերձ:Այս անգամ պատասխանում նշվում է, որ խորհրդայինթուրքական սահմանըչարամիտ կերպով խախտած վերոհիշյալ Առաքել Էլոյանը, մտնելով թուրքականտերիտորիան, խուսափել է ներկայանալ պետական մարմիններին,ապաստանել է լեռները քաշված քուրդ ապստամբների մոտ և մասնակցում էնրանց հակակառավարական գործողություններին, որոնք խրախուսվում ենանգլիական իմպերիալիստների կողմից: Թուրքական կառավարությունը չիտարակուսում, որ նա կապված է անգլիական հետախուզության հետ և երկուբարեկամական երկրների թշնամին է: Արազի ափի գյուղում այս ուղերձներիմասին ոչ մի տեղեկություն չունեն: Դրանք հաղորդվում են ներքին կարգով:Փոխարենը գյուղում Առաքելի մասին առասպելներ են հյուսվում մեկը մյուսիցանհավանական ու տարբեր: Եվ արդեն սկսում են մոռանալ Առաքելին, երբ նանորից ամենքին ու ամեն ինչ խառնում է: Առաջին ձյան հետ մտնում է գյուղ՝ավանդական մահակը ձեռքին: Նույն Առաքելն է, նույն հնամաշ փափախըգլխին, նույն հագուստով ու տրեխներով: Միայն թե ամրացած, մի տեսակերիտասարդացած: Գյուղը դարձյալ խառնվում է իրար, բայց մինչև հասցնում եննրան տեսնել, հետը խոսել, գալիս են սահմանապահ զինվորները և Առաքելինտանում: Հայաստանի պետքաղվարչության նախագահը՝ Հայկազ Շավարշյանը,մտածում է, որ հազիվ թե Առաքելը քաղաքական դեմք լինի: Երեք քննիչներիցԱրշո Ծամերյանը, հակառակը, կարծում է, որ նա խորամանկ ու նենգ է:Առաքելի պահվածքից, սակայն, ակնհայտ է, որ նա պարզ գյուղացի է, որնիսկապես կարոտից է նման քայլի դիմել: Հաջորդ օրվա ընթացքում ԾամերյանըԱռաքելի պատմածները կասկածի տակ առնելով, ապտակում է նրան: Հաջորդօրը նախագահը Առաքելից ներողություն է խնդրում և գործից զրկում էԾամերյանին: Առաքելը նրան է պատմում իր հետ պատահած դեպքերը՝ բոլորմանրամասնություններով: Զբոսնելիս նրան մի ձայն կամ իր հոգու ձայնըխրախուսել է անցնել Արաքսը, և նա այդպես էլ վարվել է: Աննկատ մնալով՝կարողացել է հասնել սարերը, որոնց քաջ ծանոթ է: Շավարշյանը  արզրումցի էև Առաքելի մեջ տեսնում է իր հարազատներին՝ հորը, պապուն: Առաքելը ևսհամակրանքով է լցված նրա հանդեպ և իր բնական խելքով զգում է, որ նա լավմարդ է: Առաքելը խոստովանում է, որ ինքը ոչ մեկի խորհրդով չի առաջնորդվել,այլ միայն սեփական սրտով է շարժվել: Տասնհինգ տարի է, ինչ իր ծնողներիգերեզմանը չէր տեսել: Կարոտել է Դիտակը, Վանքը, ու Նպատ սարը: Այսպեսգիշերով աննկատ կարողացել է առաջանալ՝ ձախ կողմում թողնելով Իգդիրը,աջ կողմում՝ Բլուր գյուղը: Հիշում է այնտեղի բնակիչներին, պատմում որոշդրվագներ: Ալաշկերտից գաղթելուց հետո իրենք բնակվել էին Բլուրում: Երբլույսը բացվել է, նրա վրա հարձակվել են գամփռներ ու շրջապատել են քրդերը:Բայց պարզվել է, որ նրանց մեջ էր իրենց Բերդակ գյուղացի Ղասմի միջնեկ տղաՄարիֆը, իսկ խմբի գլխավորը նրա մեծ եղբոր որդին էր՝ Ղասմի թոռը՝ Նադոն:Մարիֆը գրկել է Առաքելին, նստել են միասին, զրուցել, հիշել հինբարեկամներին ու ծանոթներին: Նադոն թողություն է խնդրել Առաքելից, որմտրակով խփել էր՝ չիմանալով, թե ով է: Այսպես Առաքելը մնում է իր վաղեմիծանոթ քրդերի մոտ: Մարիֆի և երկու այլ քրդերի օգնությամբ նա շրջում է հարազատ բոլոր վայրերով, նրան այցելում են շատ ծանոթ քրդեր, բոլորն էլբազմաթիվ նվերներով: Առաքելը Նախագահին պատմում է Ղասմե Զիլանուգերդաստանի մասին, որ ապրում էր Դիտակ գյուղում հայերի հետ միասին: Լավմարդ էր, միշտ օգնում էր հայերին, փրկել էր նրանց թուրք ասկյարներից:Առաքելն ասում է, որ ամեն քուրդ Քոռ Հուսեյն փաշայի նման չէ, Մշո ՄուսաԲեկի նման չէ, թալանչի չէ: Ղասմե Զիլանու ու նրա տղաների պես ազնիվ,պատվական քրդեր էլ կան: Մարիֆն իրեն պատմել է, որ քրդրերն արդեն ութտարի է, ինչ հալածվում են թուրքերի կողմից: Ղասմի բոլոր զավակներըմահացել են, մնացել է միայն Մարիֆը: Զիլանին դարդից մահացել է: ԱյժմՇամիլի փոխարեն նրա որդին՝ Նադոն է գլխավորը: Այս տղան տասներկուտարեկանում Առաքելի հետ հաճախ դաշտ էր գնում, հետո Առաքելը ճանաչել էրնրան: Քրդերը զղջում են, որ կոտորել են հայերին, այժմ էլ իրենց են ուզումվերացնել: Քեմալ փաշան սուտ բարեկամություն է անում Ստալինի հետ,իրականում երկրի մեջ ժողովուրդներին կոտորում է: Առաքելը պատմում է, որիր՝ այնտեղ եղած ժամանակ կռիվների ընթացքում սպանվել է նաև Նադոն:Հարձակումը եղել է մի թուրք ասկյար լրտեսի պատճառով, որին միամտաբարտեղ էին տվել իրենց խմբում՝ հավատալով սուտ խոսքերին: Նադոյի տեղն այժմզբաղեցնում է տասնչորս տարեկան որդին՝ Ղասմը, որ կրում է իր հոր պապուանունը: Նոր Ղասմե Զիլանի պետք է դառնա: Մարիֆի հետ Առաքելը լինում էԴիադին գյուղում, Հովհաննու վանքում, տասնհինգ օր մնում է իրենց գյուղում՝ամեն օր այցելելով ծնողների գերեզման: Որոշ ժամանակ անց Մարիֆըհայտնում է Առաքելին, թե այստեղ ինչ են մտածում նրա մասին, և Առաքելըվերադառնում է քրդերի օգնությամբ՝ աննկատ մնալով թշնամիների կողմից:Առաքելին ազատում են, քանի որ նրա գնալն ու գալը որևէ քաղաքականնպատակ չի հետապնդել: Սակայն Ծամերյանը համաձայն չէ կայացրած վճռիհետ: Նա իր կարծիքը ներկայացնում է Պավլովիչ Բերիային: Ի վերջոԾամերյանը նշանակվում է Հայաստանի պետքաղվարչության քննչական բաժնիպետ, մյուս երկու քննիչները տեղափոխվում են աշխատելու Անդրկովկասյանպետքաղվարչությունում, իսկ Էլոյանի վրա կրկնակի, մշտականվերահսկողություն են սահմանում՝ համարելով պետական հանցագործ: ՀայկազՇավարշյանը հրաժարական է տալիս, գնում Մոսկվա՝ արդյունաբերականակադեմիայում սովորելու: Առաքելի որդիներից Արամն այժմ բանվոր է դարձել,քաղաքում է, Տիգրանը փախել է Ռուսաստան, միայն մի նամակ է գրել: ԱռաքելըՇավարշյանի խորհրդով ոչ մեկին ոչինչ չի պատմում, բայց իր հոգու խորքումերջանիկ է, որ եղել է երկրում, կարոտն առել, որ այդ ամենը տեսիլք չէր,իրական է և որ աշխարհում դեռ կան բարի մարդիկ, ինչպիսին է Շավարշյանը:Այժմ նրան արդեն խելքից պակաս չեն համարում և ակնկալում են, որ կպատմիիրենց կորցրած հայրենիքի մասին: Սակայն Առաքելը միայն  մի բան է ասում. «Նպատ լեռան ստորոտի Հովհաննու մեծ վանքը դարձյալ կանգուն է մնում իրտեղում, և Մուրադ գետն էլ, մեր Արածանին, դարձյալ առաջվա պես հոսում էմարգագետինների միջով՝ արևելքից դեպի արևմուտք…»

tarntercum