Հրաչյա Քոչար. «Սպիտակ գիրքը» (1965 թ. համառոտ)

hrachya-qocharՄեծ պատմաբանը ծերացել ու կուրացել է, բայց մնացել է նույն ոգով: Խիստ, բայց միշտ բարի էր։ Գրիչն այդ մարդու ձեռքին սրիուժ ուներ։ Եվ սուրը ձեռքն առած, թրատել էր բոլոր նրանց, ումխոսքն ու գործ չէր հավանել։ Ժամանակակիցներին ու անցյալիմարդկանց։ Կռվում էր 1500 տարի առաջ նահատակվածզորավարի հետ՝ մեղադրելով նրան, որ բանակը անստույգճանապարհով է տարել և պատճառ դարձել ծանր պարտության, հոգևոր առաջնորդի հետ, որ իր գործունեությամբ թուլացրել էպետական կյանքի ուժը՝ եկեղեցու շահերը գերադասելով, իրժամանակակից վիպասանին, որ, Արևմտյան Հայաստանումառևանգված քույրերի ողբը չլսելով, Կովկասում փարթամ կյանքով ապրող տիկիններիսիրային տանջանքներն է նկարագրում: Երջանիկ չէր, որովհետև հոգին չէր ունեցել ոչ միխաղաղ պահ։ Միշտ լցված էր մռայլ մտորումներով։ Եվ դրանք դարձել էին ծանրակշիռհատորներ ու հազարավոր հոդվածներ։ Գրքի ու գրչի մարդ էր։ Բայց իր գրասեղանի առջևնստած՝ իր հողը հերկող խաղաղ երկրագործի ու լեռները բարձրացած ապստամբի հետ էրհոգով։ «Աշխատանք և Հայ ժողովուրդ- ահա իմ դավանանքը։ Ուխտել եմ հավատարիմ մնալայդ երկու հսկաներին մինչև ի մահ, հավիտյան»… Տեսել էր 1878-ի պատերազմը, երբռուսական բանակի առաջխաղացումը հույսով էր արել մարդկանց, իսկ Բեռլինիվեհաժողովը՝ հիասթափեցրել։ Կրկին ոգեշնչվել էր, ականատես լինելով ժողովրդիընդերքում կատարվող հոգևոր շարժումներին։ Մտերմացել էր նոր շարժման ղեկավարներիհետ, փառաբանել և ապա հեռացել նրանցից, ու հետո՝ նույնքան անկեղծությամբ նզովել։1895-6 թթ. ջարդերը Սասունում, Տարոնում ու Արևմտյան Հայաստանի մյուս գավառներումնրա հոգին լցրին ատելությամբ բոլորի ու ամենքի դեմ։ Արևելքն ու Արևմուտքը նույնացաննրա աչքերում, մեկն՝ իր միջնադարյան դաժանությամբ, մյուսն՝ իր անտարբերությամբ։ 70 տարեկան էր, երբ ավարտեց իր ժողովրդի պատմության ստվար մի հատոր ևս ու նրավերջում հիշատակարան գրեց. «Ավարտեցի հատորս թվին փրկչական ՌՋԲԱ… Դառն և նեղժամանակ է։ Ղարա Բեքիր փաշան գրավել է Ղարսի ամբողջ շրջանը, Ալեքսանդրապոլը ևշրջակաները։ Ժողովուրդն արյուն-արցունք է թափում թուրքի ձեռքին։ Կոտորածներ,ավարառություն, տղամարդկանց քշում տանում են Էրզրում, կանանց ու աղջիկներինբռնաբարում։ 20-րդ դարում ենք ապրում, բայց հային դեռ կրծում է հին, արյունոտիրականությունը։ Ե՞րբ է լինելու հանգստությունը, ով անողոք և զարհուրելի ճակատագիր»։ 45 տարի շարունակ գիշերներ էր լուսացրել գրքերի վրա, բայց տեսողությունը չէրդավաճանում: Բայց ահա կուրացավ։ Ոչինչ չասաց կնոջն ու զավակներին։ Հրաշքը եկավանակնկալ ու անսպասելի և զարմանալիորեն շուտ։ Մեծ պատմաբանն անկողին էր ընկել ևծանր էր շնչում: Սակայն նոր ձևավորված կառավարության մասին լուրերը, որոնց մասին հայտնում է դուրստրը, նրան նորից կյանքի են կոչում: Երեկոյան նրան այցելության եկանհայ գրողների ընկերության գործիչները և բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Եկանշնորհավորելու փրկության լուրը բերելով և ցավակցելու դժբախտության համար։Պատմեցին, որ նոր իշխանությունը վերջնագիր է տվել Ղարա Բեքիր փաշային՝ երեք օրվաընթացքում հեռանալու Ալեքսանդրապոլից, Կովկասի ու արևելքի ժողովուրդներին հռչակելէ եղբայրություն, խաղաղություն և աշխատանք։ Պատմում էին նոր վարդապետությանէությունը, նկարագրում էին, թե ինչպիսի ապագա է բերելու նա ազգերին։ Նա պատվիրում է Տիգրանուհուն՝ դստերը, միշտ լիքը պահել թանաքամանները: Կուրացած, նա հատորներ էգրում մեկը մյուսի ետևից, ավելի փոթորկուն կրքով, ավելի հախուռն ու բոցաշունչ։ Իրտխուր հիշատակարանից հետո մեծ պատմաբանը, կուրացած, մաքառում է ևս 10 տարի ուգրում 15-ից ավելի հատորներ։ Ապրել է արդեն 72 տարի, բայց նրան թվում է, չի հասկացելիր ժողովրդի պատմության իմաստն ու խորհուրդը։ Աշխատել է առանց դադարների,անընդմեջ ու անխոնջ կես դար ու ևս երկու տարի։ Թողել է հետնորդներին՝ տպագրված ուանտիպ՝ 50 հատոր։ Եվ այնուամենայնիվ, հիմա տեսնում է, որ չի բացել իր փոքր ժողովրդիմեծ պատմության բոլոր գաղտնարանները։ Տեսնում է, որ սրբազան ներշնչումներիպահերին վառ գույներով պատմել է խնդություններով ու վշտերով դրվագները, բայց դեռ չիասել վերջին խոսքը, որ պիտի լույս սփռի ողջ պատմության վրա։  Նա չի ասում, թե ինչպիտի պատմի իր նոր գրքում, բայց նրա բուռն ոգևորությունը համակում է լսողներին, ևբոլորն էլ սպասում են արտասովոր ստեղծագործություն։ Ամենուրեք խոսում է իր նոր երկիմասին, որ պիտի գրի։ Ու մի օր էլ եկավ մեծ ներշնչման պահը։ Ու ամբողջ գիշերը գրեց,թղթերը սենյակի հատակին նետելով։ Կեսդարյա իր ստեղծագործական կյանքում առաջինանգամ գոհ է ինքն իրենից, առաջին անգամ իրեն երջանիկ է զգում։ 4 օր ոչ ոքի ներսչթողեց իր սենյակը։ Թող ավարտի, հետո ձեռագիրը հավաքեն կազմելու։ 5-րդ օրվալուսաբացին վերջակետ դրեց։ Առավոտյան դուստրը նրա սենյակը մտնելով, քիչ մնացվախից ճչա: Դուստրը կռացավ, հատակից վերցրեց մի քանի թերթ, և նրա մարմնովսարսուռ անցավ։ Վերցրեց մի քանի թերթ էլ, կրկին մի քանի թերթ, դարձյալ… Պատահել էրայնպիսի դժբախտություն, որ ոչ ոք չէր սպասում: Եվ առաջացել էր դա փոքրիկ միանուշադրությունից։ Դուստրերը մոռացել էին թանաք լցնել թանաքամանների մեջ…Հատակին փռված բոլոր թղթերն անարատ, սպիտակ էին մնացել… Մի ամիս հետոհեռագրերն աշխարհի հայությանը հադորդեցին մեծ պատմաբանի մահը։

Դուստրը պահում է այն սպիտակ թերթիկներից իր ձեռքով կազմված գիրքը, որի էջերիվրայով սահել է նրա հոր գրիչը և հետքեր չի թողել։ Մեծ պատմաբանի ոչ մի ձեռագիրնայնքան չի հուզում նրա զավակներին ու թոռներին, ինչքան այդ մաքուր թղթերից կազմվածսպիտակ գիրքը

tarntercum